Իմ՝ քսանմեկերորդարյա… շաղվածքը…

Նկարչության մեջ ուժերիս փորձարկումը երբեք դպրոցական կամ ուսանողական տարիների պատի թերթերի… մանրաշտրիխներից այն կողմ չի անցել… Բայց մեր օրերում, այս օրերին և՝ չօրերին, ես այնպե՜ս ուզում եմ աբստրակտ… խը՜զ-բը՜- զե՜լ… Խզբզել մեր կյանքի դիմանկարը. աչքերը տանել-դնել բռան մեջ, բուռը քնքշանքից դեղնահարել, սիրտը աչքերի բաց խոռոչ տանել ու այնտեղից բանական ու սթափ կայծե՜ր վտակել, հոգու հյուսվածքների միջով ջլեր տանել՝ ա՜մ-րա՜ց-նե՜լ, տանել-դնել ուղեղի բա՜ց՝ քամհար … տանիքում, կյանքատանը դինամիկ թրթիռներ ընծայել, որ ՆՈՐԻ՝ սաղմի պատրանքը մնա՜… …կարդալ շարունակությունը »

Խելոքներ, խենթեր, էշի քուռակներ…

գլուխ, աղմուկԵրբ մի պահ ուզում ես ուսերիցդ, բկիցդ, կողաճաղերիցդ, հոգուդ խզակոթից հանել աշխարհի աքցաններն ու մտածել, թե, ի վերջո, ի՞նչ է էս կյանք ասվածը, սկի՞զբն է վերջ, թե՞ վերջը՝ սկիզբ, ո՞րն է, ի վերջո, …կարդալ շարունակությունը »

Թե՝ չէ, ուրեմն սատանան…

Մեկ-մեկ, գոնե, նստեք մի աթոռի կամ մի թախտի ծերին և փակ աչքերով… ուշադիր նայեք ձեր հիշողությունների աչքերին…  Մեղմ ժպտո՞ւմ եք… Լա՛վ է՝ առաջացե՛ք… Ամաչեցի՞ք. ուրեմն դեռ… Թե ամաչելիք կար ու չքմեղացաք, ուրեմն սատանան ձեր… երգեհոնի ստեղները… մագիլներով է փոխարինում… Բայց ձեր հեղինակած նոտաների տետրում դուք… այնքա՜ն հրեշտակային սերենադներ ունեիք… Գուցե… Փրկեք ձեր երգեհոնը, հետո դրա… մագիլատրտինգը ձեզ է հալածելու…

Լ.Հ.

էն նախշուն կյանքի համն ու լյազաթը տարա՜վ, պյաշավը յեր ածեց…

Մտածում եմ՝ էս facebook-ի փոխարեն ժամանակը… յետ քինար, մեր հըրեվան, տըղըցի Ազուց փիլիքինների քարին ղըբած պըռըվնին ու ջահիլ հարթները էլի նստած ինեյին, էլի տական-կըլխան զուրուց ընեյին, սան-նան յենդան յիշեյին, ուրուր բիշտի տալավ քիսի-փիսի ընեյին, օնքրնին ծիքեյին, էլի ծիմըռվա հետի կընանչի՝ սավզի, սամիթ հընդրեյին, էլի ճիրալի զոխերը շըպրտեյին մեզ, մենք օդումը չանթեյինք, քըչըվեյինք-հարցերը լուծեյինք… Ուրանք էլի տական-կըլխան խուսային, մենք էլ ղաթումը… քաղվածք ընեյինք…

Հետո խոխոցան մընը ասեր՝ հը՞, կընդըմըհակի չը՞խաղանենք… …կարդալ շարունակությունը »

Ուրեմն՝ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ եմ…

Պատահե՞լ է, որ մարդ մի («մը»-ն ասելիքս հեգնանքի ժանր կտաներ, իսկ այն լո՛ւրջ մտորում է), տարիների հետ, դառնա քո… խալը… Ու՝ աչքիդ ամենամե՛րձ հորիզոնում… Դառնա՛, երբ այդ տեղին հավակնելու բարոյական ո՛չ մի անցաթուղթ չուներ, նրանով զիգզագված հորիզոնդ էլ, մե՛ղմ ասած, ցնծության մեջ չէ… Բայց՝ դառել-թառե՛լ է… Ու դու, ոգիդ ամորձատելու հաշվին, խնդրում ես հորիզոնիդ, որ նա էլ համարի, թե իբր խալն այդ քո դեմքի …կարդալ շարունակությունը »

Ժամանակի մաղն ու…

լույսի համը, ժամանակ, Լենա ՀովսեփյանՀարաբերականությունը առեղծվածի չափ… հարաբերական է մեր օրերում. էտալոնները հաստատագրում են մայրաքաղաքային… բրենդավոր «դերձակները»…
Ժամանակի մաղն ու «դերձակների» սիրուհի հարաբերականությունը հազիվ թե երբևէ… ռաստ գան…

Լ.Հ.

… Ոչ թե լրատվամիջոց, այլ «տեսակի պատի թերթ»

դեղին մամուլ, զրպարտությունԺողովո՛ւրդ, ի վերջո հասկանանք, որ լրագրությունը հե՜չ կապ չունի բզբզոցների, տանը թախտին նստած «միտք» ու «տեսակետ» ծեփելու, քնած մարդու տակ կրակ վառելու, անորոշ, անկապ, թեական վկայակոչումների, մեծ հաշվով՝ անդեմ ու ապակողմնորոշելուն միտված ախմախությունների հետ… Եթե անգամ դա ապրուստի միջոց է ու, կարծում եմ՝ ոչ վատ, ու ներսի… պղտորությանը ելք տալու միջոց, մե՛կ է, նողկալի լինելու չափ, տհաճ է… …կարդալ շարունակությունը »

Պահի՛ր միջօրեականդ…

Ընտանիքը ո՛չ միայն արժեհամակարգ է, այլև արժեհամակարգերի նորովի՝ թարմացվող տեղայնացում կամ արձակում, հարմարեցում կամ ընդվզում, ընդունում կամ մերժում ու էստաֆետային նոր փոխանցում կամ կոշտ խզում… Բայց այս… կարճ ճանապարհը ողջ կյանքդ է՝  ծնվածդ օրից սկսած, և այդ… կարճ ճանապարհին տարբեր սերման ու… …կարդալ շարունակությունը »

Թե էս կյանքի խելքին ընկնենք…

բոժոժ, կյանքԺողովուրդ ջան, էս մեր անհայտարար, էս մեր շաղված-շփոթված օրերում ժամանակ պեղենք-գտնեք իրար համար՝ տաքացնենք մեր հոգիներն… իրարով… Ախր, ցուրտը շատացել է, ախր, հավեսներ կան… փախած, ախր ազգովի, տնովի հեռու ու կարոտ ենք իրարից, ախր, կյանքի գույնը ծիածանի չի՝ պղտո՜ր է. հավատը վիժա՜ծ է… …կարդալ շարունակությունը »

Էլի՞ անհաջող փորձ..

խաբկանք, դեպրեսիաՀոգնեցի գորշին նրբերանգ, իներտին՝ սլացք, դախին՝ ոգի վերագրելուց… Նե՛րս, քե՛՛՛զ նայիր-բա՛վ է… Ասացի՛… Ասացի ու… հեգնեցի ինձ. Էլի՞ անհաջող փորձ…

Լ. Հ.

17, 117, 1017, 2017… Թվեր են: Սո՛սկ…

աքաղաղի տարի, 2017Մինչ հաջորդ… տոնածառ մնացած օրերից պակասեց ինը օր… 2016-ն արդեն գնաց հավասարվեց 1000 տարվա արխիվականներին՝ մեր կեծ-կեծ սահմաններից մինչ մեր տուն ու օջախներ թողնելով հոգոցներ ու հիացումներ, մտաբեկություններ ու ծնունդներ… …կարդալ շարունակությունը »

Ձմռան մուտքը՝ ԲԱՐԻ՜…

ձյուն, ձմեռՁմռան առաջին օրը շնորհավո՜ր…
Ձմռանը նայենք որպես գարնանն ու ամռանը հասնելու, մի հանդարտ փիքր անելու, մեր միջի… սառնությունը նրա բքերի մեջ ցրելու ձյունաճերմակ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ…
Թե չէ միշտ գարնան առաջին օրն ենք շնորհավորում…
Լ.Հ.