| Էդուարդ Հարենց | Եկեք ծանոթանանք… Ազգանունս Սեր է, Իսկ անունս`Համբույր, Ունեմ աչքեր կանաչ Ու կապուտակ լուսին Ու տիեզերք-երակ` Լուսայգերանգ արյամբ… Ու ծնվել եմ ահա Հավերժ դարասկզբին` Կենսաժպիտ տարվա Ակնթարթներ ամսում` Առասպելերորդ օրվա` լույս Գաղտնիքի գիշերը` Կարոտի ու Վերադարձի սիրուց, Առեղծվածի մարմնով… Հա, մի բան էլ ասեմ. Ես սիրում եմ նրանց, Ում անունը Սեր է , Ազգանունը` Համբույր… Եկեք ծանոթանանք: |
Ծնվել է1981թ. Սյունիքի մարզի Տաթև գյուղում:1999թ. արծաթե մեդալով ավարտել է Գորիսի` Սերո Խանզադյանի անվ. թիվ 6 միջն. դպրոցը: 2000թ.-ից Գորիսի «Բրեյն-ռինգի և ինտելեկտուալ խաղերի» մագիստրոս է:2004թ. ավարտել է Կահիրեի պետական համալսարանի Արաբական լեզվի ու գրականության կենտրոնի բակալավրիատը:2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան: Գերազանց պաշտպանել է մագիստրոսական թեզ` «Աբու-լ-Ալա ալ-Մա’արի բանաստեղծը և Ավ. Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» պոեմը» թեմայով:Հայ արևելագիտության մեջ արաբագիտական մեկ նորարարության հեղինակ է` կապված արաբական տաղաչափության և հայոց լեզվի առանձնահատկությունների հետ: Այժմ պատրաստվում է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` արաբական միջնադարյան գրականության վերաբերյալ:Տիրապետում է արաբերեն,եբրայերեն ֆրանսերեն լեզուներին:Ստեղծագործում է վաղ հասակից: Բանաստեղծական չորս ժողովածուների հեղինակ է( «Երազ կորուսյալ» ` 2000թ., «Արցունքոտված անուրջներ» ` 2002թ., «Կիսատ պատանություն» ` 2004թ., «Մեխակե անձրև»` 2005թ.): ՀԳՄ Երիտասարդական սեկցիայի անդամ է:Տպագրվում է հայաստանյան և արտասահմանյան գրական անթոլոգիաներում և տպագիր մամուլում:Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: Է. Հարենցի գործերի թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն,անգլերեն, իսպաներեն,ասորերեն,արաբերեն և ճապոներեն: Հեղինակը բնագրից հայերեն է թարգմանում արաբական,եբրայական, ֆրանսիական և ռուսական հին ու ժամանակակից պոեզիա: Ինչպես նաև` հայերենից ֆրանսերեն է թարգմանում արդի հայ պոեզիա: Հայերենից արաբերեն է թարգմանել Եղիշե Չարենցի «Հրո երկիր» շարքը:
Սուսաննա Բաբաջանյան
Շնորհավոր կայքդ, Լեն:
Մեր հազարամյա ընկերության վստահությամբ ու սիրով հյուր եմ գալիս քեզ իմ “Հասնել երկնքին” գրքից մի քանի ստեղծագոծություն-մտածումներով:
Նրանց մեջ իմ ու քո ապրածի, նմանատիպ զգացած մեր հոգիների անդրադարձներն են, որ իբրև հոսող կրակներ միմիայն պահ ենք տալիս Երկնքին և երկնային Մեծ Ճշմարտությանը…




