"Գորիսի տիկնանց օջախ" ՀԿ

1997թ. նույնանուն ՀԿ-ն գործում էր որպես «Կանաց համահայկական միության» մասնաճյուղ: Համագործակցության, համատեղ նախագծերի ոչ աղքատիկ փորձ ունենք ինչպես նշյալ, այնպես էլ «Դեմոկրատիա միության» հետ: ՀԿ-ին կից ակտիվորեն  գործում էր «Պարմանի» պատանեկան ակումբը, հեղինակում էինք կանանց ու ընտանիքների հիմնախնդիրները արծարծող «Հենք» թերթը:2000թ.-ից, անկախ ՀԿ  գրանցվելուց հետո, համագործակցել ենք տեղական ՀԿ-ների հետ, զարգացրել ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունները՝ դասընթացներ, խորհրդատվություններ, սեմինարներ (Այրեքս, Համաշխարհային ուսուցում-ՀԿ ուսուցման ծրագիր, Քաունթերփարթ Ինթերնեշնլ և այլն), ունենք կամավորներ: ՀԿ-ն, սկսած 2005 թվականից, իր գործընկեր IRD միջազգային կազմակերպության սատարմամբ, հումանիտար օգնություն է տրամադրում Գորիս քաղաքի և ենթամարզի գյուղերի սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքների: 01.10.06-01.08.07թթ Քաունթերփարթ Ինթերնեշնլի  ՇՊ աջակցության ծրագրով իրականացրել ենք «Դեպի առողջ մայրություն»  ծրագիրը. մեր համագործակից Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոցում վահանագեղձի հորմոնալ հետազոտության են ենթարկվել Գորիսի և շրջակա 4 գյուղերի (Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Շինուհայր) թվով 140   15  տարեկան աղջիկներ (կամավորության սկզբունքով): Յուրաքանչյուր 3-րդ աղջկա մոտ վահանագեղձի հորմոնալ խանգարում է հայտնաբերվել:
Առողջապահության նախարարությունը (ԱՆ) Գորիս հանձնախումբ
ուղարկեց`ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգի գլխավորությամբ, որից հետո ՀԿ-ի նախագահը և ծրագրի մասնագիտական խմբի ղեկավարը ԱՆ փոխնախարարի մոտ խորհրդակցության հրավիրվեցին: ՀԿ-ին հաջողվեց 16 աղջկա համար Երևանում` Արաբկիր բժշկական կենտրոնում, պետպատվերի շրջանակներում, հետազոտության հնարավորություն ձեռք բերել:Միջազգային կազմակերպությունների կայքերում, հանրապետական, մարզային, տեղական  մոտ 10-12 անուն  ԶԼՄ-ներով(«Հ1», «Առողջապահության լրատու», «Ազգ» և այլն) հարցին մեծ հնչեղություն տրվեց:Գորիսի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 2 ուսանողուհիներ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրեցին մեր ծրագիրը, լրացուցիչ հետազոտություններ կատարեցին և գերազանցությամբ պաշտպանեցին : Ծրագրի մասնագիտական խմբի ղեկավարը  առողջապահական մասնագիտական  ամսագրում տպագրեց իր առաջին գիտական հոդվածը: Ծրագրի արդյունքները բարձր  գնահատվեցին, այն ճանաչվեց հաջողակ պատմություն,տեղ գտավ  USAID-COUNTERPART-CIVIC ADVOCACY-CDPF  շահերի  պաշտպանության հաջողված պատմությունների «ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԵՓՈխՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՀԵՏՈՎ» ձեռնարկում (Երևան, 2009 թ.): COUNTERPART-ը հայերեն և անգլերեն լեզուներով  ծրագրին նվիրված մեծ պաստառներ տպագրեց:

«Դեպի առողջ մայրություն»

Ծրագրի մասին պատմող տեսանյութ («ԼԱՍՏ» հեռուստատեսություն)