Մեր Շանթն արդեն ՀՀ վաստակավոր արտիստ է…Կեցցե՛ք տղաներ…

Շանթ Հովհաննիսյան ԳորիսՀիշում եմ՝ տարիներ առաջ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնի երիտասարդ, շնորհալի, արդեն իսկ շատ սիրված դերասաններ Շանթ Հովհաննիսյանը, Կորյուն Մկրտչյանն ու Մհեր Լևոնյանը հանդիպեցին ինձ, մենք միասին երկար նստեցինք, զրուցեցինք մեր թատրոնի ադմինիստրատիվ ՛՛երևելիներից՛՛ մեկի մասին, ով…այդպես էլ տանել չէր կարողանում, չկարողացավ տանել այս տղաների՝ իրենից շա՜տ  տարբեր ներկայությունը՝ տաղանդը…

Զրույցի արդյունքում թատրոնի մասին իմ հերթական հոդվածը ծնվեց…

Նույն օրը երեկոյան էդ՝ հավերժող  ՛՛երևելին՛՛, շատ վրդովված զանգեց ինձ ու հոխորտաց. ՛՛Այդպես էլ չեմ հասկանում՝ դու ինչպես ես կարողանում լսել այդ անտաղանդներին՛՛…

Կորյուն Մկրտչյան, քեռի մուլտիկնիկՀիմա այդ ՛՛անտաղանդներից՛՛ Կորյունն արդեն տարիներ շարունակ մանկական անչափ սիրված հաղորդում է վարում՝ Քեռի Մուլտիկնիկ է, Մհեր ԼևոնյանՄհերն էլ նկարահանվում է լուրջ ֆիլմերում, իսկ Շանթն արդեն ՀՀ Վաստակավոր արտիստ է…

Ընդունիր իմ, համոզված եմ՝ բոլոր գորիսեցիներիս՝ կյուրսեցուց շնորհավորանքները…

Հպարտանում ենք քեզնով, ձեզնով…

Կեցցեք, տղանե՛ր…

Եթե դուք մեր ՛՛անտաղանդներն՛՛ եք, ապա…

Ափսոս, որ ոչ թե Գորիսը, այլ՝ Գորիսի և Գորիսի թատրոնի ՛՛տաղանդավոր՛՛ ղեկավարները չպահեցին ձեզ. ձեր ներկայությամբ իրենց տեղը… նեղ էր գալիս…

Գուցե՝ լա՛վ արին. թե չէ, Գորիսի համալսարանի երջանկահիշատակ դասախոս Անդրանիկ Կարապետյանի՝ մի առիթով արած պատկերավոր համեմամատությամբ, կմնայիք որպես ՛՛Լոքոն ձկներ՝ բաղնիքի վաննայում՛՛…

Համեմատություն, որ ինձ էլ խորհելու առիթ շատ է տվել…

Լ.Հ.


Կարդացեք նաև