X-Factor, թե՞ անաստվածահաճ խրախճանք…

x-factor, Արտուր Բաղդասարյան Գլումով էմմիԵրեկվանից, օրվա ամենազբաղված պահերիս անգամ, չեմ կարողանում մոռանալ  ”"Շանթ”-ի ” X- Factor” նախագծի երեկվա կադրերը…Ալինքերը թերթելիս տեսա այն պահից, երբ Գլումովը… անհոգի բեմականացմամբ ստրագրություն վերցրեց մի տղայից /Արթուր Բաղդասարյան/, որ,  չանցնելու դեպքում, ինքնասպանություն չի գործելու…

Հիշեցի տղայի դեմքը նախորդ մրցույթից…Ու սիրտս շատ ցավաց նրանց անհոգի, ցինիկ հեգնանքներից, մի բառով ասեմ` տնազից. Էմիի` տղային շոշափելու…իբր ընձեռնված շնո~րհը, Անդրեի` չզսպվող ծիծա~ղը, …գերպրոֆեսիոնալ դաժան դատաստա~նը` տղայի չերգիչ լինելու մասին, Գլումովի, պարզապես, փուլ գա~լը…

Մի քիչ…մարդկայինի մեջ էր Գարիկը…

Հասկանում եմ` շոու է, հասկանում եմ` ինտրիգներ են պետք, բայց դիմացինը, մեղմ ասած, նվաղ նյարդերով, երկչոտ, խեղճ երիտասարդ էր. դաստիարակությունս, ի հակառակ ժյուրիի, ավելին ասելու  բարոյական իրավունք, ինձ չվերապահեց…

Պե’տք չէր` մինչ այդ պահը չհանդուրժեիք. չէ որ գիտեիք նրան…

Մի խոսքով, անկախ ժյուրիի անդամների նկատմամբ իմ անհատական` առանձին`  ոչ  ժխտողական վերաբերմունքից, այդ օրը նրանք…մեղք էին գործում, և` ցինիկ էին շատ…

Որ իրենց կամ իրենց եղբոր, քրոջ որդին լիներ` այդպես կհռհռայի՞ն…

Հետո խոսում ենք ուրիշներից, նեղացածի կեցվածք ենք ընդունում, զարմանում ենք, որ մեր շոու բիզնեսի աստղ-աստղիկները հոշոտում են իրար…

Անգամ շոուում, անգամ` մերօրյա, էլի գնահատելին մարդկայինն է…

Պարզապես` չի’ կարելի…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև