Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան. Շուղի տատը

լավ անեկդոտ - Գորիս - բժիշկԳորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

Յոթանասունամյա Շուղի տատը թոռնիկի ուղեկցությամբ գնաց բժշկի:

-Ղադատ տանեմ, ջանըս ըղված ա, հուշըս տըրըպեր ա անում, մըն ստուգի` տես հինչան ա…

Բժիշկը մանրազնին ստուգում է, նայում անալիզների պատասխաններն ու ասում.

-Ասեմ` 18 տարեկանի տվյալներ ունեք:

-Ի~, ասում ես, էլի~, բա հինչա՞ն ա, վեր ղարարը չեմ ինգում:

Բժիշկը թեքվում է Շուղու ականջին ու քմծիծաղով ասում.

-Այ քույրիկ, կարո՞ղ է միտքդ պսակվել ա ուզում:

Թոռը բարկանում է.

-Տատիս ձեռ մի’ առեք, մեծ կին է:

Տատը սաստում է թոռանը.

-Սա’սըտ կտրի,  տա’զ ըրա, ուրեմն դոխտուրը գյուդում չի, տո՞ւ ես գյուդում…անպետքը շոն…

“Համայնք” ամսագիր, թիվ 2, 2002 թ.


Կարդացեք նաև