Визитная карточка: Лена Овсепян

Գագիկ Հայրումյան - ԳորիսԻնչո՞ւ թաքցնեմ` անչափ հաճելի անակնկալ էր` բարի խոսքի գերժլատության մեր ժամանակներում…Եվ այդ խոսքերի հեղինակը դեռ պիոներական ու կոմերիտական շրջանից ինձ համար ակնածելի մարդ, ինտելեկտի ու բարության ներդաշնակ / ուղնուծուծով/ մարմնացում, մեր անվանի հայրենակից, մոսկվաբնակ Գագիկ Հայրումյանն է…Շնորհակալ եմ… Լ.Հ.

http://syunik.ru/vizitnaa_kartochka___lena_ovsepan.html

Визитная карточка: Лена Овсепян

Лена Овсепян - Горис Если вы читаете и армянские тексты – обязательно посетите личный сайт Лены Овсепян: lenahovsepyan.com. Там много чего интересного. Найдёте там и самое важное – образ армянки, Сюникской женщины, журналистки, невестки, жены, матери, для которой мораль это цивилизация плюс облик нации, мудрое наследие предков, законы гор, природы которые ведут к честности и чистоте души.

Доброе знакомство: lenahovsepyan.com.

Այցետոմս, որի անունն է Լենա Հովսեփյան

“Բնավ էական չէ, որ օրվա ավարտի ու մեկնարկի արձանագրումների տարբերությունը մեծ ու դրական թիվ լինի: Կարևոր ու էական է այն, որ…գրպանում բան դնելուց առաջ հոգանք, որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը` բոլոր հաջորդ օրերի կյանքի…էլիքսիրը…Լ.Հ.”:

Ասվածը մտացածին, սարքովի փիլիսոփայություն չէ: Գուցե մենք էլ հաճախ տգեղի, չարի, անարդարի հետ հանդիպելիս մտածում ենք այդպես, բայց չենք կարողանում բարձրաձայնել… Որքան պարզ, հստակ ու վախով է ասված. “… որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը…”:

Ինձ համար հասկանալի և ընդունելի է լրագրողի այն կերպը, որն իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սոսկ քարտուղարը, փաստերի արձանագրողը չէ, այլ` երևույթների սինթեզողն է, ու ինքն էլ մասն է այդ ամենի: Նրա ասելիքը գալիս է հոգու խորքից, այդ խոսքի մեջ ցավ, հոգս, ափսոսանք կա, ու նաև` վերաձևելու, վերաշինելու հավատ:
Լրագրողը մասնագիտություն չէ` ապրելաձև է: Այն տրվում է ի վերուստ:

Շրջանային թերթի նախկին աշխատողի համար, որը հանկարծ հայտնվել է  ”խաղից դուրս վիճակում”, որդին մի նոր աշխարհ է բացել`սեփական էլեկտրոնային թերթ, որի էջերը արդեն սահմանափակ չեն, իսկ դռները միշտ բաց են բարի կամքի տեր մարդկանց, բոլոր նրանց համար, ովքեր հաճելի զրուցընկեր են, ինչ որ ասելիք, կիսվելու պահանջ ունեն:

Եվ, ամենակարևորն այս ամենում, պարզ ու համեստ դիզայն ունեցող տիրույթի տիրուհու խոսքն է, որտեղ հայ կինն է, մայրը, հարսը`իր խոհերով, ապրումներով, ցավով ու լավատեսությամբ:

Ասեմ, որ հաճախ է մտքովս անցնում այցելել Լենայի կայքը: Ասեմ, որ դա հիմականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուզում եմ ազատվել հոգնածությունից, երբ անհաշտ ու անտրամադիր եմ լինում, երբ պահանջ եմ զգում հանդիպելու բարուն, արդարին, ազգայինին, ավանդականին:

Կարդացեք Լենա Հովսեփյանի էլեկտրոնային թերթը, և այն շուտով կդառնա ձեր համակարգչի աշխատանքային սեղանի առաջին անհրաժեշտության կայքերից մեկը:

Բարի հանդիպում. lenahovsepyan.com

Գագիկ Հայրումյան


Կարդացեք նաև