Դու ինձ սովորեցրիր ապրել ու գնահատել կյանքը

Սյուզաննա Աղաբաբյան Տավուշի մարզ  Այս մտքերն իմ մեջ են ավելի քան 10 տարի: Այս տարիների ընթացքում ես ինքս տեսել ու զգացել եմ այս ամենը: Մտքերս եկել-անցել են, ու ես միշտ ցանկացել եմ գրել այս պատմությունը:
Գրել, որպեսզի մարդիկ կարդան ու…խորհեն:
Բայց, երևի, դեռ դրա ժամանակը չէր եկել:
Ու` վերջապես գրեցի:
Գրեցի հավատով, որ մի փոքր մտորելու հնարավորություն կտամ նաև այն մարդկանց, ովքեր կարծում են, թե հաջողությունը…մենաշնորհ է` չմտապահելով, որ անքննելի են ԱՍՏԾՈ գործերը…
/ԽՆԴՐՈՒՄ ԵՄ` ՄԻՆՉև ՎԵՐՋ ԿԱՐԴԱԼ/

ԴՈՒ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԻՐ ԱՊՐԵԼ ՈՒ ԳՆԱՀԱՏԵԼ ԿՅԱՆՔԸ
Աշնանային մառախլապատ օր էր: Մի քիչ ցուրտ էր, անձրև էր գալիս:հաշմանդամ եկեղեցի հավատ
Կիրակի էր, եկեղեցում պատարագ էր լինելու:
Չնայած եղանակի անբարենպաստ լինելուն`շատերն էին  շտապում էին եկեղեցի:
Բոլորը հավաքվեցին, ու պատարագը սկսվեց:
Խոր լռություն էր. ժաղովուրդը մեկ մարդու նման լուռ էր, միայն քահանայի աղոթքն էր լսվում:
Պատարագն ավարտվեց, և բոլորը կամաց, անձայն հեռացան` ամենքն իրենց մեջ տանելով Աստծո օրհնությունն ու հոգու անասելի հանգստություն ու խաղաղություն:
Եկեղեցում մնացել էր միայն մի ծեր մարդ, նա դեռ իր զրույցն էր անում Աստծո հետ: Ու հանկարծ լսվեց անիվների ձայն: Գնալով ձայնը մոտենում էր ու` ավելի լսելի դառնում: Ծերունին միանգամից ետ շրջվեց: Շրջվեց ու տեսավ մի տղայի, որն անվասայլակով էր: Նա անիվները պտտելով, մի քիչ դժվարությամբ`  դեպի խորան էր գնում:
Մարդը, տեսնելով տղային, կարծես, քարացավ տեղում մի պահ, իսկ հետո` ուշքի գալով, մի բան էր միայն կրկնում ու խաչակնքում.

-Մեղա~ քեզ, Տեր Աստված, մեզանից հեռու, մեզանից հեռու…
Տղան նկատեց ծերունուն ու լսեց նրա ասածը:
Գնաց նրա մոտ,ու ասաց.

-Եկեք ծանոթանանք, իմ անունը Արամ է:
Ծերունին ընկել էր մտքերի շարանի մեջ. այդ պահին, ասես, չէր էլ նկատել նրա մոտենալը, երբ տեսավ ու լսեց նրա ձայնը` նույնիսկ վախեցավ:
Տղան կրկնեց.

-Ես Արամն եմ:
Ծերունին մի պահ շփոթվեց, իսկ հետո, մտքերն ի մի բերելով, ասաց.

–Բարև, փոքրիկ, իմ անունն էլ Արշակ է:
Արամը սկսեց ներկայանալ.

- Ինչպես ասացի` ես Արամն եմ, 15 տարեկան, սովորում եմ 8-րդ դասարանում, սիրում եմ կարդալ, գրել, բայց ամենաշատը սիրում եմ պարել:
-Պարե՞լ,- զարմացած ասաց ծերունին, բայց խոսքի ընթացքում հասկացավ իր ասածի…իմաստն ու միանգամից լռեց, լռեց այնպես, որ բառի կեսը միայն լսելի եղավ:
Բայց Արամը հասկացավ նրա միտքն ու շարունակեց.

-Այո’, պարել, մի զարմացեք: Ես, իսկապես, շատ եմ սիրում պարել: Ու ասում են, որ ստացվում է: Գիտե՞ք, գուցե և Դուք զարմանաք, բայց ասեմ, որ հնարավոր է նստած պարել: Ես մասնակցել եմ պարային տարբեր մռցույթների ու առաջին տեղերն եմ գրավել: Լա’վ, լա’վ, ես անընդհատ խոսում եմ ու թույլ չեմ տալիս Ձեզ խոսե,լ Արշակ պապի:
-Դե’, ես ի՞նչ պատմեմ, արդեն 75 տարեկան եմ, իմ կյանքն ապրած մարդ եմ: Ավելի լավ է` դու պատմիր քո մասին, շատ հետարքրքիր է:
-Լա’վ, ասաց Արամը, բայց եկեք եկեղեցուց դուրս գանք, զրույցը ճանապարհին կշարունակենք:
Ծերունին ուզում էր օգնել տղային, բայց Արամը հրաժարվեց.
-Պետք չէ, ես` ինքս. արդեն սովորել եմ:
Ծերուևին հենց ուզում էր հարցնել: “Բա ինչպե՞ս է եղել, որ նա հաշմանդամ է կամ հաշմանդամություն է ձեռք բերել… Մտորումների մեջ էր, ինքն էլ չգիտեր` ինչպես հարցներ: Արամը, կարծես, կարդաց նրա մտքերն ու, ճեղքելով…հավերժական թվացող լռությունը, ասաց:
-Գիտե՞ք, ես ինձ ինչ հիշում եմ` չեմ կարողանում քայլել, նստած եմ այս անվասայլակին: Գոնե,այս վերջին տարիներին, փառք Աստծո, կարողանում եմ մի քանի քայլ անել, սկզբում դա էլ չէի կարողանում: Գիտե՞ք, էլ չեմ նեղվում, որ փոքր էի` շատ էի նեղվում ու զարմանում` թե ինչու չեմ ես էլ կարողանում կանգնել, վազել, քայլել: Զայրանում էի`թե ինչու հենց…ես…
Բայց, գիտե՞ք, արդեն վաղուց էլ ոչ-մի նման բանի մասին չեմ մտածում: Կարևորը` որ ես ապրում եմ, շնչում եմ, վայելում եմ ինձ տրված ամեն մի օրը ու շնորհակալ եմ Աստծուն դրա համար. չէ՞ որ կարող էի սա էլ չունենալ…
Ես  այս անվասայլակին նայում եմ որպես փոխադրամիջոցի:

Ու կատակով շարունակում է:

-Օրինակ, Դուք մեքենա ունե՞ք:

- Այո’, ունեմ:

-Տեսնո՞ւմ եք, Ձեզ` մեքենայի համար, վառելիք է հարկավոր, իսկ ինձ` ոչինչ` միայն ձեռքերի շարունակական աշխատանք: Ու` վերջ` ես կհասնեմ իմ ուզած վայրը:
Ծերունին, վերջապես կոտրելով իր ներսում եղած ցավը, սկսեց ծիծաղել: Իսկ Արամը շարունակեց.
-Գիտե՞ք, ես մարդկանց վերաբերմունքին էլ եմ արդեն սովորել: Փորձում եմ կամ չնկատել կամ` հումորով վերբերվել, բայց երբ տեսնում եմ, որ ամեն-ինչ դուրս է գալիս սահմանից` պատասխան եմ տալիս… Լինում են մարդիկ, որ ուղղակի տեղյակ չեն լինում` նրանց էլ բացատրոմ եմ:
Գիտե՞ս, Արշակ պապիկ, ես եկեղեցում նկատեցի, որ դու խաչակնքում էիր ու ասում`մեզանից հեռու…Համաձայն եմ` հեռու, ես ոչ մեկին չեմ ցանկանա: Բայց ինչո՞ւ են այդպես վախով, կարեկցանքով ու, չգիտեմ, հազար ու մի ձևով նայում` չեմ հասկանում:
Ծերունին այլայլված ո,ւ կարծես, խոսել չիմացող նորածին երեխայի նման, նայում էր Արամին, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց` ապարդյուն, բառերը չէին կապվում միմյանց…
-Հանգստացի’ր, Արշակ պապի, ես սա չեմ ասում նրա համար, որ դու,ինչ-որ բան ասես, ,ուղղակի խոսում ենք, ու ես կիսվում եմ իմ մտքերով:
Ծերունին, կարծես, վերջապես մտքերն ի մի բերեց ու խոսեց.
_Կներես, զավա’կս: Ու էլ ոչինչ չասաց:
-Չէ’, չէ’, Արշա’կ պապ, ի սեր Աստծո, մի ասա` կներես, ես վատ եմ զգում, որ ինձնից մեծերը ներողություն են խնդրում ինձնից:
Ուղղակի, երբ տեսա քեզ` որոշեցի ծանոթանալ, խոսել քեզ հետ,պատմել իմ մասին:
Դուք էլ, այն հազարավոր մարդկանցից մեկն եք , որ ինձ կյանքում շատ բան է տվել ու սովորեցրել, սովորեցրել է ուժեղ լինել: Չզարամանաս` սովորեցրել է ապրել, ապրել ու պայքարել, ապացուցել, որ ես ուժեղ եմ ու կարող եմ…
Ծերունին ոչինչ չէր ասում, միայն կլանված լսում էր նրան:
-Մի բան էլ դու ասա, Արշա’կ պապ:
- Չէ’, որդիս, ես էլ բան չունեմ ասելու, դու ասացիր ամեն ինչ: Դու ասացիր իմ փոխարեն ու այս ապրածս տարիների փոխարեն: Ասացիր ու հասկացրիր այն ամենը, ինչը որ չէի հասկացել այսքան տարի: Սովորեցրիր ինձ ապրել, գանահատել ու վայելել: Ապրել թեկուզ մեկ օր, բայց ապրել սիրով, գնահատանքով ու շնորհակալությամբ:
Ժամանակը, աննկատ թռչունի պես, անցել էր, մութն ընկել էր արդեն, երբ անվերջանալի զրույցից, կարծես, երկուսն էլ վերադարձան իրականություն: Երկուսով միասին ասացին.
-Ժամանակն այս ինչպես թռավ` չնակտեցինք էլ նույնիսկ:
Արդեն ուշ է` ասացին միաձայն, գնանք, բայց էլի կհանդիպենք:
Միմյանց կրկին հանդիպման խոստում տվեցին ու հեռացան:
Նրանց ճանապարհները բաժանվեցին, բայց օդում կախ մնացին վերջին բառերի արձագանքը.
-Էլի կհանդիպենք,մինչ նոր հանդիպում, բարեկամ:

Սյուզաննա Աղաբաբյան

Տավուշի մարզ, գյուղ Կողբ

17. 09. 2013թ.


Կարդացեք նաև