Իսկ «չբեր կանայք» ասելուց առաջ Դուք, գոնե, «մեղա՜» ասացի՞ք…

Մարտուն Զաքարյան Լևոն Իգիթյան Գորիս«Նա չբեր է, չբեր կին է, հասկանո՞ւմ եք` չբեր կինն ինչ է»… Ձեր այս համեմատությունից հետո, Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն պարոն Լևոն Իգիթյան, որքան ուզեցի լռել` տեսակս թույլ չտվեց: Երկար չեմ գրի, որովհետև մեծ անտակտություններից ես կարկամում եմ` ասես: Սա այդ պարագան է: Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն (Ձեր որոշմամբ` նախկին) Մարտուն Զաքարյանին հասցեագրած  Ձեր այդ համեմատությամբ Դուք ցեխ նետեցիք  հենց Ձեր մարդկային, բարոյական, քաղաքացիական (էլ չասեմ` մասնագիտական) նկարագրին: Էդ ո՞ր արտոնումով Դուք ձեզ նման համեմատության իրավունք վերապահեցիք: Այսինքն` սա իրավունք էլ չէ, սա ստացած դաստիարակությունը, կներեք, կասկածի տակ դնելու ինքնամարտահրավեր է:

Դուք Ձեր այս համեմատությամբ Մարտուն-մարդուն չկպաք, Դուք պարտվեցիք` Ձեր…միտումների էժանագին պոռթկումով:

Անկախ Մարտուն Զաքարյանին սպասվող աշխատանքային ներկա ու հետագա զարգացումներից, նա եղել, կա ու մնալու է որպես կարգին մարդ ու ազնիվ քաղաքացի…Իսկ, ա՛յ, Դուք այրեցիք ձեր խաղաքարտերը:

Մարդուն աշխատանքից այդպես չեն ազատում:

Իսկ «չբեր կանայք» ասելուց առաջ Դուք, գոնե, «մեղա՜» ասացի՞ք…

Աստվածաշնչյան «Ոսկե կանոնը» չարժե երբևէ մոռանալ:

Այսքանը…

Ի տարբերություն Ձեզ, ես չմոռացա անգամ մեծատառերի մասին…

Չնայած` Ձեզ հասնո՞ւմ էր…

Ինչ արած` սա էլ իմ դաստիարակության հորդորն էր…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև