ԱՅԳ-ի այբուբենով փորձիր գրել

այգ այգաբացԴժգոհելու առիթների… անպակասության իներցիան մարդակուլ բան է: Թե անհավան-չմահավան ես, թե լույսը տեսնում ես մթան խանձարուրում, թե ուսիդ ճերմակ փափկությամբ իջած աղավնին քեզ սև ու կռռան ագռավ է երևում, թե մեղմ զեփյուռի գգվանքը քեզ ճանկի խզբզանք է հիշեցնում, թե… Թե… Ուրեմն դու երևակվում ես միայն ու միայն քո հոգու վրա, քո մտքի վրա, քո ինքնավիժած… լույսի վրա: Ու աշխարհի մեղքը ո՞րն է… Էն աշխարհի, որ Աստծո ամեն օրդ այգով է սկսում… ԱՅԳ-ի այբուբենով փորձիր գրել… տեքստերդ օրվա…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև