Մարմին էլ աղերս ունի

մարմին, հոգի, ներկապնակԵրբ հիշողությունդ սկսում է անցյալի մեխանիկական արտապատկերմամբ բավարարվել, երբ գույները երանգներ են դառնում, երանգներն էլ խունանալ են սկսում, ուրեմն հանիրավի մենակ ես թողել բանականությանդ հետ լույս աշխարհ եկած…մարմնիդ: Ուրեմն` հոգու ու ոգու…համեմունքներիդ հետ ինչ-որ բան կարգին չէ:

Գուցե տագնապի մեծ առիթ չկա՞, գուցե ընդամենն աշխարհիկ հոգնությունդ է մոռացնել տվել քիմքիդ ու ռունգերիդ հուշումները:

Սավառնումների խելացնորության մեջ, երևի, չարժե երբևէ մոռանալ, որ այդ բոլոր սավառնումների հանգստի վայրէջքուղին… մարմինդ է, որն ինքն էլ հոգածության ու երկրային թռիչքի կարիք ունի. գոնե այնքան կարիք, որ գույները երանգներ չընկալի, այն էլ` խունացած:

Մարմին էլ աղերս ունի, լռելյայն աղերս, որ գունազրկում է…ընդամենը ոգուդ ներկապնակը:

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև