Իմ մանկության փողոցում էլի երանգ էլ պակասեց

Գորիս, Կյորես, ՄերուժՄի հրաժեշտ էլ եղավ այսօր: Իմ մանկությունից էր: Ինձ թանկ մարդ էր: Իմ մանկությունն էլի մի…կարապի երգով դողաց: Մի բույր վավերագրվեց` իներտացավ: Մի բարության պատառիկ հիշողության արխիվ խուժեց: Մի լավ տղա էլ չկա: Իմ մանկության ընկեր Մերուժն էր: Նրան սիրում էի այնպես, ինչպես կար` մաքուր, բարի, բարու…նահատակ: Խմում էր Մերուժը: Կռիվներում էր…Բայց ամեն տեսնելիս, մեկ է, մաքուր ու մեղավոր ժպտում էր…Հանդիմանելու ուժ երբևէ չէի գտնում. գիտեի, որ էլի մի բան իր սրտով չէր եղել, էլի մի ծուռ բան էր տեսել…Մի ծուռ բան, որն իր աշխարհի համար ընդունելի չէր…Երևի այդպես էլ այդ օրն է եղել` հեռվում` Կյորեսից հեռու…Այս անգամ նրան բերել էին…

Իմ մանկության երկնքում մի արցունք կաթաց: Իմ մանկության փողոցում մի երանգ անէացավ: Լույս քեզ…   Լ.Հ.


Կարդացեք նաև