Հորոսկոպի փոխարեն-Թե լարախաղաց ես…

լարախաղաց մարդ սատանաԵրբ քեզ վստահաբար լարախաղաց ես հռչակում ու, հանդիսատեսիդ նյարդերը խնայելու մտահոգությամբ, զգացնել տալիս, որ պարանդ աշխարհի ամենաապահով…ճանապարհն է, սկսում են պարանիդ հաստությունը շատ համարել ու բարակեցնել` անթարթ նայելով դեմքիդ արտահայտությանը: Թե դժգոհես` կվնգստան` վախկո~տ ես, թե ձևանաս, որ չես տեսնում, եղած հաստության հերն էլ կանիծեն ու դժգոհել կամ ճչալ էլ չես հասցնի…

Ուրեմն, միշտ այնպես արա, որ հանդիսատեսդ քեզ նայի պլշած աչքերով, որ ժամանակ չունենա պարանիդ հաստության…դերձակը լինելու դերը ստանձնել…Իսկ այդ դերը սատանայածինների խրախճանքն է…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև