Հորոսկոպի փոխարեն-Մի ենթադրիր, թե առաքյալ ես

հարված թիկունքից, տգետ, հիմարԵրբ համբերությունդ… երիցս փորձարկողը ինքդ ես, զուր է դիմացինիդ արժանիքների ու բարոյական նկարագրի կասկածի տակ առնելը: Ինքդ քեզ պեղիր, ինքդ քեզ հասկացիր, գենետիկ թուլություններիդ անունը «բարություն» կամ «մեծահոգություն» մի դիր ու  նրանց չեղած ստվերում  մի ենթադրիր, թե դու առաքյալ ես:  Նրան կամարի տակ մի առ, որովհետև կամարդ անշաղախ է լինելու ու մի օր դղրդյունով…

Դու ընդամենը, մեղմ ասած, տկար մարդ ես, եթե չես կարողանում տգետին տգետ կամ` տխմարին տխմար ասել, եթե քեզ կարողանում են որպես պարարտ հող շահագործել ու քո ծոցում աճեցրած ծաղիներով դափնիներ վաստակել` հաջողությունները վերագրելով իրենց …բանիմացությանն ու լուսապսակված ձեռքին…Դեռ քո բախտից է, որ չեն ասում` «Է՜, դեռ էն հողը չի, այ՜ եթե անտառի սևահող լիներ»…

Ուժ հավաքիր ու դիմացինիդ «բրենդը» ժամանակին դիր իր իսկ ճակատին, թե չէ նա այն «չկորցնելու» համար աննկատ սոսնձելու է քո…ապահով թիկունքին…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև