Հունիսի 1-Լույս տվեք, որ…

գեղեցիկ աղջիկ, երեխա, Էլեն ՕհանյանԷս աշխարհում, մոլորակի վրա այս ահռելի, ամենամեծ տագնապն ապրել արժե երեխաների մաքո՜ւր-մաքոո՜ւր հայացքներին արժանի…լինելու համար: Եթե՛ միայն աշխարհը սրբագրվեր նրանց աչքերո՜վ, նրանց հայացքո՜վ, նրանց հավատո՜վ, նրանց մաքրությա՜մբ… Ցավո՛ք, աշխարհը` ասել կուզեմ` մարդիկ, խմբագրվում են չարի…նոտաների գրքով` մի՛տքը մոգոնում է դառնում, պախրան` ուրուր…

Գիրք, որտեղ Բարու համար լուսանցքեր չկան…

Բարին ուղղակի հաղթել-հաղթանակելու մի զենք ունի` ՀՄԱ՜ՅՔԸ , որ առջև չարի անձնատուր լինելը ուշանալ կարող է միայն:

Երեխաների պաշտպանության օրս ո՞րն է:

Այդպիսին պիտի լինի տարի 365 օր` այգաբացից-այգաբաց…

Փուխր այդ էակներին պիտի վերաբերել սիրուց շա՜տ առաջ` հարգանքով, կարևորումով…

Այն շա՜տ ափսոս է անփույթ սևագրությունների, գցել-բռնելու, փորձարկել-չխնայելու համար:

Ի սեր Աստծո, այդպես մի՛ վարվեք, որ հետո ձեր մեղքերի բեռը չբարդեք…մութ գեներին. Լո՛ւյս տվեք, որ նրանք հետո ուրիշ-ուրիշի լույսերից չկկոցեն ու չչարանան:

Գուրգուրեք մանուկ-հեքիաթ աշխարհը, այնտեղ, ի դեպ, կարող եք գտնել ձեր` միայն… ձեզ երևակվող աշխարհը նաև:

Ու գուցե բնավ էլ ուշ չի լինի այնտեղ…սրբագրումներ անելու համար:

Նրանց` լազուր երկինք, սեր, առողջ մայրիկ-հայրիկներ, ամուր ընտանիք:

Եվ` ամենակարևորը` ԱՍՏԾՈ ԱՋ-ը:

Լուսանկարում` իմ Էլենն է…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև