Հորոսկոպի փոխարեն-Մոլորված բումերանգի…օրենքը

բումերանգ, բումերանգի օրենքըՇատ ենք սիրում ասել, որ էս կյանքում ամեն ինչ բումերանգի պես է, որ ինչ տաս, այն էլ հետ կստանաս, որ…Բայց պարզվում է, ավա՜ղ, որ հաճախ, մինչ բումերանգը հետ կգա, B-ից A-ն մի այնպիսի նենգությամբ է…ցողվում, մի այնպիսի` բարությանդ իտրիտուր չարությամբ է մշուշվում, որ բումերանգն անգամ մոռանում է հետդարձի ճամփան` մոլորվում է:

Քեզ ժամանակին չի հասնում, ճիշտ է,  բայց վա՜յ նրան, ում քիթ ու մռութը` որպես «ծանոթի», կհյուընկալի նրան` նրա մեխանիկական «հաբույրին»…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև