Բաժակ զարկենք…Շնորհավոր տարեդարձդ, Ռուբ ջան

տարեդարձ ծաղիկ Ռուբեն ՀովսեփյանԺամանակի ընթացքում ու իրադարձությունների բերումով մեր միջև եղած տարածությունն էլ, ասես, դառնում  մեկը… մեզնից, ու մենք բոլորովին էլ, ասես,  հազար վերստ հեռու  չենք. մենք մեր Գորիսի՝ Կյուրսի Մռավյան <<քյուչումը>>՝ էլի մեր տանն ենք, էլի լուսնկա է, էլի աստղերը մեր կարմիր ներկած տանիքի քիվին են՝ մեզ ականջ են դնում, էլի մենք մեր <<պլոշչադի>> <<սկամեյկին>> ծալապատիկ նստած ենք, էլի <<Լաստի խութի>> ձիգ ուսից շողում է Լուսնի ոսկի-ծերը, էլի Պիկոն եկել-պառկել է մեր չստերի բարձին ու քիթը ֆստֆստացնելով հիշեցնում է մեր՝ իր ներկայության վայելքը, էլի տանը ԲՈԼՈՐՆ են՝ մենք ենք, էլի մերոնք են, էլի մեր ԱՇԽԱՐՀՆ է՝ տաք ու հարազա՜տ- հարազա՜տ…

Տաք ու հարազա՜տ- հարազա՜տ…

Ruben Hovsepyan,Ռուբեն Հովսեփյան,Գորիս…Հիմա էլ, իմ լավ Ռուբեն, իմ Ռուբիկ, իմ Ուբո, մենք էլի այստեղ ենք ու այդտեղ էլ՝  Տուլայի քո, ձեր տանն ենք ամեն պահ ու վայրկյան…Չէ՞ որ ես ու դու, մենք հո՞ գիտենք, որ ներկա լինում են ոչ թե շոշափելի ներկայությամբ, կրունկների թրխթրխկոցով, այլ հոգո՜վ, ուղեղո՜վ, նյարդո՜վ, հիշողությունների մաքրությա՜մբ, սիրո՜վ…

Դե՛, ուրեմն, իմ Ռուբ, մեր Ռուբ, այս երեկո, այս գիշեր, քո ծննդյան տարեդարձին, մեր մեջ տարածություն, ինչպես միշտ, էլի չի լինի, չէ՞, մենք միասին կլինենք, մենք՝ ԲՈԼՈՐՍ՝ այստեղ ու այդտեղ…

Չէ՞ որ մենք երբեք հեռու չենք եղել, մենք միասին ենք, ու ԲՈԼՈՐՍ բաժակ ենք զարկում…

Մենք բոլորս ամուր-ամուր գրկում-համբուրում ենք իրար:

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, իմ, մեր ԲՈԼՈՐԻՍ Ռուբ…


Կարդացեք նաև