Վահանը շուտով անձնագիր կունենա


Վահանի մասին մեր պատրաստած նյութի՝ համացանցում տեղադրելուց և “Գորիսի մամուլի ակումբում” քննարկում ծավալելուց անմիջապես հետո, ի ուրախություն մեզ, օգնության, սատար լինելու պատրաստակամությամբ ի հայտ եկան առաջին աջակիցները՝ ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մեր մտահոգությունը կիսող երիտասարդներ:
Քննարկման ժամանակ, որպես առաջին քայլ, կարևորվեց Վահանին նախ անձնագրով ապահովելու խնդիրը:
Ինչպես միշտ, Վահանի կողքին էր նրան բարեկամի պես ընդունող, քաղաքում հարգված մարդ, թատրոնի և կինոյի դերասան Սեյրան Մկրտչյանի ընտանիքը (ում այգում էլ իրականացրել էինք մեր առաջին նկարահանումը): Նրանք էլ հենց հոգացին Վահանի՝ անձնագրի լուսանկարի համար պատշաճ արտաքինի ապահովումը: Մեզ աջակցեց նաև քաղաքում սիրված լուսանկարիչ Կամոն՝ իր որդի Նարեկին մեզ հետ ուղարկելով Վահանին լուսանկարելու:
Սննդամթերքի մի փոքրիկ պաշարով մենք այցելեցինք Վահանին. նա նեղսրտելու չափ շոյված էր…
Առաջին քայլն արված է, Վահանն ունի լուսանկար, այն արդեն անձնագրային բաժնում է:
Իսկ անյտեղ նույն սիրալիրությամբ մեզ ընդունեց Գորիսի անձնագրային բաժնի պետ Քնար Պողոսյանը:
Այս ամենի արդյունքում պարզ դարձավ մի բան. ուշադրության, ջերմության ու կամեցողության առջև կարող է տեղի տալ անտարբերության սառույցը…

gorispressclub.blogspot.com


Կարդացեք նաև