Ժամանակակից իրականության մեջ մազաթափությունը մեծ խնդիր է

մազեր, մազաթափությունԴա այն սակավաթիվ մտավախություներից է, որ հավասարապես “տանջում” է և’ տղամարդկանց, և’ կանանց: Ջերմային տատանումնմերը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր վիրահատությունները, դեղահաբերի ընդունումը, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները, իհարկե սխալ սնունդը, սթրեսները, օրգանիզմում հորմոնային կամ սեզոնային փոփոխությունները. դրանք բոլորը մազաթափության “խթան” կարող են դառնալ: Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90%-ը, ընդհուպ` ամբողջը, բայց դա վերականգնելի է”,-բացատրում է մաշկաբանը: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքում: “Մազաթափությունը անխուսափելի է: Մազը սովորաբար ապրում է 2-5 տարի, այնուհետև սկսվում է մազաթափության փուլը: Սակայն պետք է հիշել, որ վիտամիների` երկաթի, ցինկի, կալցիումի պակասը բացասաբար է ազդում մազերի գնդարամատների վրա: Սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել նաև ծխելու պատճառով”,-մեկնաբանում է մասնագիտացված կլինիկաներից մեկի բժիշկ-կոսմետոլոգը: “Մազերս քիմիական գանգրացումից հետո փունջ-փունջ թափվում են: Կարծում եմ` մի օր ճաղատանալու եմ: Ինչ ասես արդեն քսել եմ գլխիս. Չի օգնում…”: Վարսահարդար-խորհրդատու Մերին ասում է, որ իր բոլոր հաճախորդները ունեն մազաթափության խնդիր. “Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Դուք կարող եք քիմիական գանգրացման, մազերի ներկման, ջերմային վարսափաթաթուկի /բիգուդի/ ժամանակ այրվածք ստանալ, ինչը կհանգեցնի մազաթափության: Մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել մազերը պարբերաբար շատ ձիգ հավաքելու կամ հյուսելու դեպքում: Անգամ գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ”,- բացատրում է Մերին: Կանանց մոտ տղամարդու ճաղատություն հիշեցնող մազաթափության պատճառը մաշկաբանը մեկնաբանում է որպես կնոջ օրգանիզմում արական հորմոնի` անդրոգենի ներգործության հետևանք: “Մազաթափության այս տեսակը հանդիպում է 18-44 տարեկան կանանց շրջանում: Իհարկե, լրիվ մազաթափության այն չի հանգեցնում, բայց աստիճանաբար տեսանելի դառնում գլխի մազաթափ գագաթը”,-ասում է մաշկաբանը: Մազաթափության հետ կապված խնդիրները հիմնականում լուծելի են, ուստի չարժե խիստ անհանգստանալ: Մազի նորմալ աճի ժամանակ մարդ ամեն օր կորցնում է 50-150 մազ, որը ժամանակի ընթացքում վերականգնվում է, սակայն ճաղատության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Ճաղատության յուրաքանչյուր ձևի բուժումն անհատական է` կախված առաջացման պատճառներից: Բուժման նպատակով առաջարկվում են հանքային աղեր, վիտամիններ, ստերոիդնրով երկարատև բուժում, որոշ դեպքերում արդյունավետ է նաև հոգեթերապիան, ինչի շնորհիվ մարդիկ դուրս են գալիս սթրեսային վիճակից, և մազերը դադարում են թափվել: “,-բացատրում է մաշկաբանը: 20-45տարեկան անձնավորություն- ների շրջանում մազաթափությունը “մեծ տարածում” ունի. “Ինձ մոտ մազաթափության երևույթը չի դադարում: Ամեն օր եթե սանրի կամ բարձի վրա մի “հազար” հատ մազ չթողնեմ, օրս օր չի լինի”, “Ինչ անում եմ ոչ մի օգուտ չեմ ստանում: Միևնույնն է մազերս համառորեն թափվում են”, “Դիմել մաշկաբանի: Պարզվեց` աշխատանքային լարվածության պատճառով մազերս ավելի ուժեղ են թափվում: Հիմա փորձում եմ ինքնաբուժմամբ զբաղվել` նյարդերս հանգիստ պահելով”…Ավանդական բժշկությունը մազաթափության հետ կապված առաջարկում է իր դեղատոմսերը: “Այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատրիկները օգտվել են շատ պարզ և հասարակ` բուսական նյութերց պատրաստված մազի դիմակներից, որոնք լավ էլ պայքարում են մազաթափության դեմ: Օրինակ` մազերը կարելի է լվանալ սև օճառով, իսկ որպես բալզամ` մածուն քսել: Այն մազերը ամրացնելուց բացի, լավ փայլ է հաղորդում դրանց”,- բացատրում է Նյուռա Ղազելյանը, ով երկար տարիներ է ուսումնասիրում է անցյալի բժշկագիտությունը: “Մայրիկս ինձ խորհուրդ է տվել ոչ հաճախակի լվանալ մազերս, քանի որ դա արագացնում է մազաթափությունը”,-պատմում է 16-ամյա Մերին, իսկ 19-ամյա ուսանողուհի Արմինեն “վախենում է սանրներից. “Մի անգամ կարդացել եմ, որ ինչքան քիչ սանրեմ մազերս, այնքան դրանք ամուր կլինեն, սակայն չի օգնում: Մազերս էլի թափվում են”: “Մազերը նախընտրելի է լվանալ եռացրած ջրով: Գլուխը պետք է լվանալ ըստ պահանջի: Հաճախակի լվանալը ամենևին էլ չի ուժգնացնում մազաթափությունը: Սանրից նույնպես վախենալ պետք չէ: Շատերին թվում է, որ եթե մազերին չդիպչեն, դրանք քիչ կթափվեն, բայց դա միամտություն է: Եթե դադարել մազերը սանրել և փորձել գլուխը հազվադեպ լվանալ, մաշկի կճարպոտի, գուցե մազաթափությունն էլ շատանա և առաջանա նոր խնդիր` թեփ”,-բացատրում է մաշկաբանը: Խանութներում վաճառվող բազմատեսակ կոսմետոլոգիական միջոցները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների և քսուքների լայն ընտրանի: “Մեր մոտից շատ հաճախ տանում են դիմակներ, բալզամներ: Գները տարբեր են` 1000-10000 դրամ: Դրանց մեջ կան շատ արդյունավետ նյութեր: Ուղղակի հաճախորդը պետք է ճիշտ ընտրի իր մազին համապատասխան միջոցը”,-ասում է կոսմետոլոգիայի մասնագիտացված խանութի վաճառող-խորհրդատու Լիլիթը: “Շամպունը ունի գլխի մաշկը մաքրելու խնդիր: Դրանց սրվակներին “ամրացված” մազաթափության դեմ նշումները գովազդային հնարքներ են, քանի որ դրանք չեն դադարեցնում աշնանային մազաթափությունը”,-նշեց վարսավիր Մերին: Ի դեպ` մասնագետները պարզել են, որ ուժեղ մազաթափություն կարող է առաջանալ ուսանողների մոտ` քննական շրջանում` անքնության և գերհոգնածության պատճառով:  drugs.am


Կարդացեք նաև