Հայտնի են «Նա/Նե» 2011 մրցանակաբաշխության մրցանակակիրները

նա/նե-2011Փետրվարի 10-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Նա/Նե» մրցանակաբաշխությունը: «Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվեց ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլև մրցանակների բազմազանությամբ: 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքից 24-ն այս տարի արժանացել են մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում:Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել է ևս յոթ հատուկ մրցանակ:

Հեռուստատեսային նյութ
Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակ չի սահմանվել
Երկրորդ մրցանակ- Արման Սուլեյմանյան, Սիվիլնեթ
Երրորդ մրցանակ- Անի Հակոբյան, 12TV
Երրորդ մրցանակ – Նատալյա Օսյան, Անկյուն + 3

Տպագիր հոդված
Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են`
Առաջին մրցանակ- Լիանա Սիրունյան, «Հայաստանի զրուցակից» թերթ, «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք…» նյութի համար
Երկրորդ մրցանակ- Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» օրաթերթ, «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից» նյութի համար
Երրորդ մրցանակ- Հռիփսիմե Ջեբեջյան, «Առավոտ» օրաթերթ, «Ստրուկը փախավ տիրոջից» նյութի համար

Առցանց կամ բլոգի հոդված
Այս անվանակարգում նյութեր էին ներկայացրել 61 հեղինակ: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակ-Երանուհի Սողոյան, hetq.am, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար
Երկրորդ մրցանակ- Լուսինե Ավագյան, ankakh.com, « Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար
Երրորդ մրցանակ- Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» նյութի համար
Երրորդ մրցանակ- Սառա Խոջոյան, Media Lab, «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում » նյութի համար

Սոցիալական և առևտրային գովազդ
Այս անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել: Մրցանակակիրներն են`
Երկրորդ մրցանակ- Ստատուս Հոլդինգ ընկերություն
Երրորդ մրցանակ- Արտակարգ ալիք

Ֆոտոռեպորտաժ
Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ և գործակալություն: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակ- Փիրուզա Խալափյան, Media Lab, « Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոէսսե
Երկրորդ մրցանակ- Իննա Մխիթարյան, hetq.am, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին նվիրված ֆոտոպատմության համար
Երրորդ մրցանակ – Ֆոտոլուր գործակալություն` տարվա ընթացքում թեմային անդրադառնալու համար

Ռադիոնյութ
Այս անվանակարգում մրցանակ չի սահմանվել:

Հատուկ մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ – Անի Ասատրյան, Times Armenian, «Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում» նյութի համար
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երկու մրցանակ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով – Մարիաննա Գրիգորյան, Եվրասիանեթ, «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» նյութի համար և Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար

Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ – Լենա Հովսեփյան, Report.am, «Երեխան ապրի, թե ոչ` որոշում է մայրը» նյութի համար

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա «Ուսանողական լավագույն աշխատանք» -Դիանա Բախշյան, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, «… Ու բացում եմ փակ դռները» նյութի համար

Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականի մրցանակը` մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am օնլայն պարբերականում – Նունե Հովսեփյան, Երևանի պետական համալսարան, «Գտել եմ երջանկությունս» նյութի համար

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի հատուկ մրցանակը գենդերային նույնականացման և ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին – Լուսինե Վայաչյան, Armversion, « Ocean-ի «Ճակատային մերկություն»-ը» նյութի համար

«Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակ – Գրիգոր Երիցյան, «Գենդերային խնդիրներ. որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար ՀՀ-ում» նյութի համար

ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարության շնորհակալագիր – Հետք թերթ

Անկախ ժյուրիի անդամներն են`
Նաիրա Սուլթանյան- Երևանում Բրիտանական դեսպանատուն
Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Ջեմմա Հասրաթյան – Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Լևոն Քալանթար- Ինտերնյուս ՀԿ
Աստղիկ Ավետիսյան-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
Գնել Նալբանդյան – Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի անդամ

«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ: «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Նյութերը պետք է անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից:   blog.britishcouncil.org


Կարդացեք նաև