Նա/նե մրցանակաբաշխություն-Իմ ստորագրությունն իմ բարոյականության այցեքարտն է

նա/նե մրցանակաբաշխություն, Լենա ՀովսեփյանՓետրվարի 10-ին, Երևանում, “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ Նա/նե ամենամյա՝ թվով 4-րդ լրագրողական մրցանակաբաշխությունը /Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  հայտարարած/: Իմ ՝ “Ապրի՞ երեխան, թե ՝ ոչ. որոշում է մայրը”/նյութն արժանացավ Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի “Երեխայի առողջությունն առաջնային է” քարոզարշավի շրջանակներում սահմանված հատուկ մրցանակին, Նա/Նե արծաթե արձանիկի:

Ի դեպ, ընդամենը…մեկ տարի ուշացումով, ասեմ, որ 2010 թվականի դեկտեմբերի  3-ին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման /8-րդ մրցույթ,  “Տպագիր հոդված” անվանակարգ/ առաջին մրցանակակիրն էի /…Կուզեմ միայն, որ կիրակի օրերին գոնե մինչև կեսօր “մարշրուտնի” աշխատի, որ եկեղեցի ոտքով չգնամ, հենակներով արդեն հոգնել եմ”/:

Մրցանակներն այդ /որոնց համար շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին ու կազմակերպիչներին/ ակունքներիս, ծնողներիս, ուսուցիչներիս, գործունեությանս արահետին իրենց փորձառությամբ լույս շիթած ավագ գործընկերներիս   /միշտ…կենդան ներկայության/  և “Լենա Հովսեփյան ” ստորագրությանս իմ հավատարմության հավաստումն էր:

Իսկ իմ ստորագրությունը իմ՝ ոչ այնքան մասնագիտական, որքան բարոյական այցեքարտն է:

Լրագրությունն ինձ համար ոչ թե մասնագիտություն է, այլ աշխարհի հետ առնչության կերպ:


Կարդացեք նաև