Մեծ պահքը կսկսվի փետրվարի 20-ին

Մեծ պահքՄեծ պահքը կսկսվի փետրվարի 20-ին եւ կավարտվի Սուրբ Հարության կամ Զատիկի տոնի նախօրեին` ապրիլի 8-ին, հաղորդում է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու պաշտոնական կայքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարեւոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տտնեսի, Դատավորի,  Գալստյան եւ  Ծաղկազարդ:

Պահքերի նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Վերջին` Ծաղկազարդի կիրակին, գարնան դիմավորումն է:

Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ եւ համադամ  կերակուրներից եւ ոգելից խմիչքներից հրաժարում:  Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը,  շատ կարեւոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագների եւ ժամերգությունների մասնակցելը, աղոթելը, բարին արարելը եւ միմյանց ներելը:  news.am


Կարդացեք նաև