Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»

գիրք,մրցույթՀայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է “Գիրքը, որը փոխեց իմ կյանքը” թեմայով շարադրությունների մրցույթ: Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:

Մրցույթին մասնակից դպրոցականները կարող են ներկայացնել.
- շարադրություն (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) “Գիրքը, որը փոխեց իմ կյանքը” թեմայով:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները:
- Աշխատանքների ընդունումը` մինչև ս/թ փետրվարի 10-ը ներառյալ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- մասնակցի մեկ լուսանկար,
- մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
- դպրոցի անվանումը, համարը և դասարանը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ` էլեկտրոնային հասցեով` gradaran@childlib.am

http://www.edu.am/index.php?topMenu=4&menu1=-1&menu2=4&id=5035&lang=arm


Կարդացեք նաև