Պատմվածքի մրցույթ

պատմվածքի մրցույթԻնֆոԳյուղը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար: Դպրոցական` 15-18 տարիքային խմբի աշակերտները, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել պատմվածքի մրցույթի` կարող են  փնտրել մրցույթի հայտարարությունը «Դպրոցական բլոգում»:

Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կպագրվեն մամուլում:

Մրցույթը մեկնարկում է հունվարի 13-ին, ընթացքի ու վերջնաժամկետի մասին կարելի է տեղեկանալ` հետևելով բլոգին, կամ բաժանորդագրվելով բլոգի թարմացումներին:

Պատմվածքներն ուղարկել amuradyan@epfound.am հասցեով:

Որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել պատմվածքները շարադրելուց.

Պատմվածքը շարադրություն չէ:

Պատմվածքները պետք է գրված լինեն 12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:

Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ:

Տեքստերը պետք է շարադրված լինեն յունիկոդ տառատեսակով:

Պատմվածքներն ուղարկելուց նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, կոնտակտային տվյալներ:


Կարդացեք նաև