Ամանորյա աղցան «Կոն»

նոր տարի,աղցանԲաղադրությունը-3-4 կարտոֆիլ, 200 գ ապխտած հավ, 1 գլուխ սոխ, պահածոյացված եգիպտացորեն 200 գ (կամ  նույնքան կանաչ ոլոռ կամ էլ  2 հատ մարինացված  վարունգ), 3 ձու, 150-200 գ հալած պանիր, ընկույզ` ըստ ցանկության: Աղցանը ձևավորելու համար անհրաժեշտ են նուշ և սոճու ճյուղեր կամ սամիթի ցողուններ:

Պատրաստման եղանակը

Ձուն ու կարտոֆիլը խաշել, մաքրել, ապա խոշոր քերիչով քերել: Հավը մանր խորանարդներով կտրատել: Մանր կտրատած սոխը շոգեխաշել: Եթե աղցանի մեջ վարունգ եք օգտագործելու, ապա նեղ շերտերով կտրատել: Հալած պանիրը քերել, ընկույզները մանրացնել ու խառնել պանրի հետ:

Բոլոր բաղադրիչները հերթով շերտերով լցնել` յուրաքանչյուր շերտը մայոնեզապատել, ապա աղցանին  կոնի տեսք տալ: Բաղադրիչները հարկավոր է լցնել հետևյալ հերթականությամբ.

1-ին շերտ` կարտոֆիլ,

2-րդ ` հավ

3-րդ` սոխ

4-րդ` պահածոյացված եգիպտացորեն (վարունգ կամ կանաչ ոլոռ)

5-րդ` ձու

6-րդ` պանիրն ընկույզով:

Կոները ձևավորել նուշով ու սոճու ճյուղերով կամ սամիթի ցողուններով:  ankakh.com


Կարդացեք նաև