Հայաստանը 2011-ին ավելի կոռումպացված է, քան 2010-ին. Transparency International

կոռուպցիա,ՀայաստանԻնչ ընդհանուր բան կա Հայաստանի, Հոնդուրասի, Ֆիլիպինների, Դոմինիկյան Հանրապետության եւ Սիրիայի միջեւ
Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների կոռումպացվածության ամենամյա ինդեքսը: Հայաստանը, 10 հնարավորից հավաքելով 2.6 միավոր, հայտնվել է 129–րդ հորիզոնականում: Նույն հորիզոնականում են Դոմինիկյան Հանրապետությունը, Սիրիան, Ֆիլիպինները, Հոնդուրասը։

Ցուցակում ընդգրկվել է 182 երկիր: Ամենաքիչ կոռումպացված երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան՝ 9.5 միավոր: Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Դանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Ավստրիան, Կանադան, Սինգապուրը և Իսլանդիան:

Վրաստանը 4.1 բալով 64–րդ հորիզոնականն է զբաղեցնում, Ադրբեջանը՝ 2.4 բալով 143–րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 4.2 բալով 61–րդ հորիզոնականը, իսկ Իրանը՝ 2.7 բալով 120–րդ հորիզոնականը։

Ռուսաստանը 2.4 բալով 143–տեղն է զբաղեցնում՝ Ադրբեջանի, Տոգոյի Հանրապետության և Ուգանդայի կողքին։

Աշխարհի ամենակոռումպացված երկրներն են Սոմալին և Հյուսիսային Կորեան (1.0 միավոր)։

Transparency International-ը աղյուսակը կազմելիս հիմնվում է հեղինակավոր կազմակերպությունների փորձագետների և գործարարների շրջանում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Նշենք, որ 2010թ. Հայաստանը 123–րդ հորիզոնականն էր զբաղեցնում՝ 2,6 բալով, Վրաստանը՝ 68–րդ հորիզոնականը, Ադրբեջանը 134–րդն էր, Թուրքիան` 56–րդը: Իրանը նախորդ տարի 146–րդ տեղում էր, Ռուսաստանը` 154–րդ: report.am


Կարդացեք նաև