Մրցույթ՝ «Արցախյան ազատամարտիկը»

արցախյան ազատամարտ,մրցույթ, Վարդան ԲախշյանՀայաստանի ազգային սկաուտական շարժում / “ՀԱՍԿ”/ հ/կ-ն Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներիներից և կազմակերպության ղեկավարներից մեկի, ազատամարտիկ Վարդան Բախշյանի նահատակության 20-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է “Արցախյան ազատամարտիկը” խորագրով շարադրությունների, լուսանկարչության և նկարչության մրցույթներ: Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականներ և ուսանողներ: Մասնակիցների նյութերն կընդունվեն մինչև 2011թ. դեկտեմբերի 10-ը “Հասկ” կենտրոնական գրասենյակում/ հացսեն՝  Երևան, Ալեք Մանուկյան 7/, կամ  hask@scout.am, llalayan@scout.am էլ. հասցեներով: Դեկտեմբերի 16-ին՝ հիշատակի միջոցառումների շարքում, հայտարարվելու են լավագույն աշխատանքների հեղինակների անուններն ու գործերը:

Տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից:   www.edu.am


Կարդացեք նաև