10 փաստ երազների մասին

երազ,մեկնաբանություն,առեղծված1.Երազում տեսնում ենք միայն այն, ինչգիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների:

2.Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք <ծանր> երազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:

3.Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ:
Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասեր մարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով. <Այս գեղեցիկ մայրամուտը նման է գեղեցիկ մայրամուտի>: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում: Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը:

4.Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:

5.Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:

6.Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության
ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու
համար:

Այլփաստեր:

7.Խռմփացնելիս մարդը երազ չի տեսնում:

8.Երեխաները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկանը: Իսկ 3-8 տարեկանում երեխաները ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան հասուն մարդիկ:

9.Տղամարդիկ ավելի հակված են երազներ տեսնել այլ տղամարդկանց մասին, իսկ կանայք երազներում տեսնում են հավասարապես և’ կանաց, և’ տղամարդկանց:

10.Երազների տևական բացակայության ռեկորդը 18 օր, 21 ժամ, 40 րոպե է: Ռեկորդակիրը այդ ընթացքում բողոքել է տեսողության վատացումից, խոսքի հետ կապված խնդիրներից, կոնցենտրացիայից և հիշողությունից, ինչպես նաև պարբերաբար հալուցինացիաներ է ունեցել:         hamaynk.com


Կարդացեք նաև