Աշնան կորսվող մեղեդի

աշուն...‹Հոգուս մեջ զգում եմ այդ արևոտ և տաք աշունը››
Աշնան մեղեդի,
Որ նվագում ես ձորի եզրին
Տերևաթափ ծառերի մերկ ճյուղերի արանքով,
Մինչ հազարերանգ տերևներ ջրի մեջ կթիավարեն վերջին պարն իրենց`
Ոլորապտույտ ու գահավիժող…

Աշնան մեղեդի,
Կրակի ճարճատյունի խազերով,
Երբ բոսոր շարժումները կլափեն գունաթափած կյանքերը…

Կրկնվող երազ աշնանային`
Տարփանքի ուշացած մեղեդի.
Կոնյակի բույրի ընդմեջեն հառնող
Սիրատոչոր համբույրը,
Պատրանքի վարագույրը կճեղքե կուսության հանգույն
և անրջային Պեգասը կվրնջե
Տարփակեզ Աստղիկի հրայրքով:

Հեգ պոռնիկ փոքրիկ քաղաքի
(Ուր արգելված է հաճոյանալ),
Հեշտանքդ կիսատ մնաց Մարդկանց չար հայացքի ներքո:

Տխուր ու հոգնած աշնան մեղեդի,
Նոթերդ կորցրել են երանգներն իրենց.
Ձյունի շնչառությունը գալիս է սրընթաց
Հանգցնելու կրակը ջերմացնող:
1998  sonia.am


Կարդացեք նաև