Շնորհավոր ծնունդդ, Արցախ

Նուբար Ասլանյան,«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմՍիրելի՛ Արցախ, քաջարի՛ արցախցիներ: Ցավում է սիրտս:Ես տենչում էի Ձեր անկախության 20-ամյակին հանդես գալ իմ նվիրումով՝  երգչախմբի և նվագախմբի համար հեղինակած, Իսրայելում լույս տեսած (Իսրայել Երաժշտական կենտրոն) «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմով, որի նոտաներն ուղիղ 19 ամիս առաջ (մեկ տարի յոթ ամիս) հանձնվեց հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Շնորհակալ եմ և՛ նրանից, և՛ նրա ղեկավարած երգչախմբից: Նյութը պատրաստվեց, և անգամ մաեստրոն պատրաստակամություն հայտնեց ստեղծագործությունը կատարել Արցախում, միայն թե նրան ապահովեին սիմֆոնիկ նվագախմբով և դահլիճով: Զգալով բյուրոկրատական բարդությունները՝ նամակներ հղեցի այս ու այն կողմ, ներառյալ՝  ՀՀ նախագահին, վարչապետին, մշակույթի նախարարություն և… Արցախի նախագահ պրն Բակո Սահակյանին: Բոլորը լռեցին, բացառությամբ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար տիկ. Ն.Աղաբալյանի, որը հայտնեց, թե՝ ցավոք, Արցախն ունի միայն (ես գիտեի) Կամերային նվագախումբ, չնայած ես նրան հուշեցի, թե ինչ ճանապարհով գեթ մեկ անգամ կամերայինը վերածել սիմֆոնիկի: ԼՌՈՒԹՅՈՒՆ:

Հաղթեցին չկամեցողությունը, հայկական բյուրոկրատիան: Ախր, իմ հեղինակածը  «տաշի տուշի» չէր…, ախր, նույն կերպ վարվեցին Ցեղասպանության 90-ամյակին նվիրված, Իսրայելում լույս տեսած, հեղինակածս «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»-ի հետ…

Հիմա միակ մխիթարությունս. ուզում եմ առաջարկել Ձեզ, սիրելի՛ արցախցիներ, այցելել Յութուբ, լսել և դիտել ներքոնշյալ ստեղծագործությունները, որոնք նվիրված են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի 20-ամյա տարեդարձին:

Կրկին ու կրկին շնորհավոր տոնդ, քաջարի Արցախ:

Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան, Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել

02.09.11.

Հ.Գ.

Խնդրագիր եմ ուղարկել բարեգործ պրն. Գագիկ Ծառուկյանին ՝« քիչ մը դրամ ուղարկեք» նվագախումբ և դահլիճ ունենալու համար:

Հուսով եմ:

Noubar Aslanyan “Qez Hayastan-For You Armenia”(Mer Yerte-Our March)-1988
http://www.youtube.com/watch?v=ygZkuJ_P6Cc&feature=mfu_in_order&list=UL

N.Aslanyan Processing and arr. Four Patriotic marches for a Wind Band
http://www.youtube.com/watch?v=lqTODin9-Dk&feature=mfu_in_order&list=UL


Կարդացեք նաև