Սեպտեմբերի 1. Բարի-բարի առավոտ

Սեպտեմբերի 1, բարի առավոտՍեպտեմբերի 1…Թող որ սեպտեմբերն այս հայոց մայրիկ-հայրիկներին այնքան կորով տա, որ կարողանան դիմակայել ու հասնել-վայելել հոգսերի լաբիրինթոսից փոքրիշատե դուրս ելած սեպտեմբերն այն, որ ուսումնական տարին լինի խանձարուրի հետ, օրորոցայինի հետ…բարուրած երազանքներին մարմին տալու մի քիչ անհոգ նորամուտ…Թող ներեն դպրոցականները, որ իրենց ուղղված մաղթանքով չսկսեցի, դա մեծերիս հասկանալի ընտանեկան հանդարտության մաղթանքն էր: Իսկ տրամադրությունը մարմին է առնում նախասեպտեմբերից, մտնում է տուն ու…գնում է դպրոց…Ձեզ՝ երջանիկ ընտանիքներ, սիրված եղեք ու սիրեք, գնահատեք ու ձեր ջանադրությամբ ու նպատակամետությամբ երջանկացրեք ձեր ծնողներին: Ձեզ՝ ուրախ և միահյուս ընտանիքներ… Եվ՝ ամեն ակնթարթ ունեցեք ձեր…դիմագիծն ու հավատացեք, որ կյանքը սկուտեղի վրա…վաստակ չի մատուցում, վերելքի ոսկե աստիճանասանղակ չի դնում, ընդհակառակը՝ անվերջ փորձարկում է ու գլուխկոտրուկներ առաջադրում, որոնց բանալին մշտապես զգոն, առողջ բանականության բռան մեջ է…Սեպտեմբերյան բարի-բարի առավոտ…Բարի-բարի սկիզբ…Բարի-բարի կամք…Նախախնամության բարի, շատ բարի աչք…Լ.Հ.


Կարդացեք նաև