ԱԻՆ-ը լավագույն լրագրողական աշխատանքի մրցույթ է հայտարարել

մրցույթ զլմԱրտակարգ իրավիճակների նախարարությունն Արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված լավագույն լրագրողական աշխատանքի մրցույթ է հայտարարել:ԱԻՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի նպատակն է`

խրախուսել լրագրողներին իրենց գործունեության մեջ անդրադառնալու եւ արծարծելու արտակարգ իրավիճակներից քաղաքացիների պաշտպանվածության հարցերին.

նպաստել բնակչության շրջանում բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների մասին գիտելիքների տարածմանը եւ պատրաստվածության մակարդակի բարձրացմանը.

Խորացնել լրագրողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն հաղորդելու ոլորտում։

Ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն մասնակիցների պատկերացումներն արտակարգ իրավիճակների մասին, նրանց անձնական փորձառությունը եւ տեսլականը, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ խուսափել նման իրավիճակներից։

Մրցույթն անցկացվում է հետեւյալ կարգերում.
Արտակարգ հեռուստատեսային ռեպորտաժ – լավագույն լուսաբանում հեռուստատեսությամբ
Արտակարգ ռադիո ռեպորտաժ – լավագույն լուսաբանում ռադիոյով
Արտակարգ առցանց (online) անդրադարձ – լավագույն լուսաբանում ինտերնետում
Արտակարգ հոդված – լավագույն լուսաբանում մամուլում,
Արտակարգ ֆոտո ռեպորտաժ – լավագույն լուսաբանում ֆոտոշարքերով:

Մրցույթին կարող են մասնակցել Հեռուստատեսային, ռադիո, տպագիր մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ
Մրցույթին կարող են ներկայացվել 2010-2011 թթ. պատրաստված նյութերը։ Ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20: News.am


Կարդացեք նաև