Ալերգիա՝ արեւից

ալերգիա արևԱրեւը հավելյալ գովազդի կարիք չունի: Բոլորս շատ լավ գիտենք նրա բացասական ազդեցության մասին: Դրանք կարող են արտահայտվել բավական լուրջ այրվածքի տեսքով կամ առաջացնել մաշկի քաղցկեղ: Բացի այդ, օրինակ, մայիս ամսին, երբ արեւի ճառագայթներն ավելի ագրեսիվ են դառնում, կարող է առաջանալալերգիա`ֆոտոդերմատոզ:Բժիշկները գտնում են, որ արեւն ինքն իրենով ալերգիա չի առաջացնում, քանի որ ալերգենի բաղադրության մեջ պետք է լինի լիովին սպիտակուց: Արեւի լույսը, հատկապես արեւը` պարզապես նպաստող գործոն կարող է հանդիսանալ ալերգենների համար, որ կուտակված են մարդկանց օրգանիզմում, ովքեր առողջական այլ խնդիրներ ունեն: Հիմնականում առողջ մարդն արեւից ալերգիա չի ունենում: Այդ պատճառով, արեւից ալերգիա ունենալու դեպքում, պետք է մտածել ընդհանուր առողջության մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լյարդի աշխատանքի վրա: Հղիության ժամանակ եւս հնարավոր է՝ առաջանա ալերգիա արեւից:

Որոշ դեղորայքի օգտագործումը եւս կարող է հանգեցնել ալերգիայի առաջացման: Այդ խմբին են պատկանում որոշ հակաբորբոքային պրեպարատներ, սուլֆանիլամիդային խմբի պրեպարատներ եւ այլն: Նաեւ կարծում են, որ արեւի լույսի նկատմամբ ալերգիան կարող է կապված լինել պիգմենտային նյութափոխանակության խանգարման եւ ընդհանուր նյութափոխանակության խանգարման հետ:

Ֆոտոդերմատոզի առաջին ախտանշանները կարող են զարգանալ արեւի տակ գտնվելուց մի քանի ժամ հետո: Առաջանում է արեգակնային էկզեմա կամ եղնջատենդ` մաշկը քոր է գալիս, կարմրում է ու ծածկվում մանր բշտիկներով, եւ կարող է զարգանալ մաշկի եւ լորձաթաղանթի այտուց: Արեւային եղնջատենդը ոչ հաճախ հանդիպող հիվանդություն է: Կարող է հանդիպել դանդաղող արեւային եղնջատենդ, որն առաջանում է արեւի տակ գտնվելուց 118-72 ժամ հետո: Ավելի զգայուն հիվանդների մոտ կարող է առաջանալ բրոնխոսպազմ, կարող է ընկնել արյան ճնշումն ու ընդհուպ կարող է հասնել մինչեւ գիտակցության կորստի:

Արեւային ուժեղ ալերգիայի առկայության դեպքում պետք է հնարավորինս խուսափել արեւից, դուրս չգալ առանց պաշտպանիչ քսուքի օգտագործման: Նման դեպքերում գլխավոր ախտանիշը քորն է, որն անցկացնելը շատ դժվար է: Արեւի տակ դուրս գալուց առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել դեզոդորանտներ, մարմնի օծանելիքներ ու հոտավետ յուղեր, հատկապես` ցիտրուսային:

Ի՞նչ անել, եթե արեւի տակ անցկացրած 1 օրվա պատճառով ամբողջ դեմքը ծածկվել է եղնջատենդի բշտիկներով, որն էլ ահավոր քոր է առաջացնում: Ֆոտոդերմատիտի բուժումը կատարվում է 2 ձեւով` տեղային, այսինքն՝ արտաքին եւ ներքին: Մաշկի գրգռված մասին կարելի է քսել քսուքներ, որոնք պարունակում են լանոլին, իհարկե, բժշկի խորհրդով: Ժողովրդական միջոցներից մաշկը սառեցնում եւ քորը հանգստացնում են կաղամբի թերթիկները, կարտոֆիլի կամ վարունգի բարակ շերտերը: Մաշկի ուժեղ գրգռվածության դեպքում բժիշկը կարող է նշանակել հորմոնալ պրեպարատներ:

Ներքին բուժման համար սովորաբար ընդունում են պրեպարատներ, որոնք նպաստում են լյարդի աշխատանքի, ինչպես նաեւ օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության նորմալացմանը: Որպես կանոն, դրանք հակաօքսիդանտներ են, B խմբի վիտամիններ, C եւ E վիտամիններ: Շատ ուժեղ քորի ժամանակ բժիշկը նշանակում է հակագիստամինային պրեպարատներ, որոնք արեւի ազդեցությամբ քոր չեն առաջացնում: Բուժումը սովորաբար տեւում է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ: Ֆոտոդերմատիտի մի քանի անգամ կրկնվելը կարող է հանգեցնել էկզեմայի առաջացման: Այդ պատճառով, եթե ֆոտոդերմատիտը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն` տվյալ մարդուն արեւը հակացուցված է: Բայց շատերն էլ մեկ անգամ արեւից ալերգիա ունենալուց հետո, մտածում են, որ արեւային լոգանքը հակացուցված է իրենց: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Արեւային լոգանք ընդունելու որոշակի անվտանգության կանոններ պահպանելու դեպքում ամեն ինչ կարգին կլինի: Իսկ երեխաները` մեծանալով, գրեթե միշտ հաղթահարում են արեւային ալերգիան:
Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

practic.am


Կարդացեք նաև