Դեմքը կարող է ավելի շատ բան պատմել, քան ախտորոշումը

ինսուլտ ձվարանների համախտանիշՅելի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ նայել հայելու մեջ: Նրանք եկել են այն եզրակացության, որ դեմքի վրա առկա խորը կնճիռները վկայում են օստեոպարոզի կամ փխրուն ոսկորների մասին:

Իսկ բժիշկ Հելեն Ստոուկս-Լամպարդը Թագավորական քոլեջից վստահ է, որ եթե մարդ կարմրում է, ապա նա կարող է ունենալ միտրալ ստենոզ:

Բացառված չէ, որ իջած կոպերը խոսում են ինսուլտի վտանգի, թոքերի քաղցկեղի ուԲելլի պարալիչի առկայության մասին: Պատճառը հետևյալն է. դիմային նյարդերի խանգարումը, ինչպես օրինակ Բելլի պարալիչը, առաջացնում են դեմքի մի մասի թուլություն: Արդյունքում մարդը դժվարանում է փակել աչքերը, իսկ բերանի անկյուններն իջած են լինում:

Հաճախ դա տեղի է ունենում հերպեսի պատճառով: Կոպերի իջեցումը, անհասկանալի խոսքը, թուլությունը ձեռքերի և բերանի շրջանում հանդիսանում են ինսուլտի նախանշան: Ավելի քիչ այս նախանշանները կապված են լինում քաղցկեղի հետ, երբ թոքերի վերին մասի ուռուցքը ճնշում է աչքերի հետ կապված նյարդերի խումբը:

Երբ կնոջ դեմքին բշտիկներ են հայտնվում, դա խոսում է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի մասին: Այն հաճախ կապված է լինում տեստոստերոնի բարձր մակարդակի հետ, իսկ վերջինս ավելացնում է մաշկային ճարպի արտադրությունը:

Ճաքճքած շուրթերը և վերքերը բերանի անկյուններում խոսում են սակավարյունության և շաքարախտի մասին: Իսկ շուրթերի դեֆորմացիայի դեպքուոմ պետք է մտածել քաղցկեղի կամ որևէ կրկնվող վնասվածքի մասին:

Ապացուցվել է նաև, որ ականջների անկյունագծային ծալքերով բլթակները կապված են սրտային հիվանդությունների հետ: Այս գաղափարի համաձայն’ ծալքերն առաջանում են վատ ձևավորված արյունատար անոթների պատճառով, հետևաբար սպասվում են  խնդիրներ սրտի հետ:

slaq.am


Կարդացեք նաև