www.lenahovsepyan.com-ը կիսում է գրչակից ընկերների վաստակած գնահատանքի՝ ԿԱՄՔԻ ՊՏՈՒՂ-ի վայելքը. Ա1+»-ին կշնորհվի հեղինակավոր մրցանակը

«Հերդ Բուցերիուս. Արեւելյան Եվրոպայի Ազատ մամուլ» մրցանակը այս տարի շնորհվել է  նաեւ «Ա1+»Մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար` «Հերդ Բուցերիուս. Արեւելյան Եվրոպայի Ազատ մամուլ» մրցանակը այս տարի շնորհվել է  նաեւ «Ա1+»-ին:Տեղական ժամանակով առավոտյան ժամը 9.30-ին Օսլոյում, Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կկայանա մրցանակների հանձնման արարողությունը:


Հայկական ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որոնց ընտրել է 8 հոգանոց անկախ ժյուրին բազմաթիվ թեկնածուներից:«Ա1+»-ի թեկնածությունը առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն:

Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը ներկայացնող 4 լրագրող, ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը(Դաղստան) եւ «Ա1+» կայքը:

Նորվեգիայի մայրաքաղաքում հավաքվել են այս եւ նախորդ տարվա մրցանակակիրները, հիմնադրամների ներկայացուցիչները, ժյուրիի անդամները:
Ժյուրի անդամ, նորվեգացի լրագրող Գրո Հոլմը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն ուղղակի զարմացրել է հանգամանքը, թե ինչպես «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկումից հետո արագորեն դարձավ առաջատար օնլայն լրատվամիջոց եւ ինչպես է հիմա “վերադառնում” արմատներին` դառնալով արդեն ինտերնետային հեռուստատեսություն:

Նկատենք, որ «Ա1+»-ին այս մրցանակը շնորհելու համար ժյուրին հաշվի առել մի շարք չափանիշներ, այդ թվում այն, որ լրատվամիջոցը լուսաբանում է ընդդիմության գործողությունները, կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ներկայացնում տարբեր գնահատականներ եւ տեսակետներ, ապահովում ինտերնետ հեռարձակում:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ-ից ի վեր:

Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն է, որն արժանանում է այս մրցանակին:

Հայաստանից որպես անհատ լրագրողներ այս մրցանակին արժանացել են Մարիաննա Գրիգորյանը եւ Էդիկ Բաղդասարյանը:

a1plus.am


Կարդացեք նաև