Նամակ Նուբար Ասլանյանից www.lenahovsepyan.com կայքին

Հարգելի Լենա Հովսեփյան: Ինձ դուր եկավ Ձեր ինքնաներկայացումը: Սրա հետ մեկտեղ,տողերիս նպատակն է Ձեզ փաստացի տեղյակ պահել Ռ.Ամիրխանյանի մասին իմ նկատառումնրը, որը տեղադրեցի Ձեր, նրան նվիրված ներդիր հոդվածի տակ:Ահա ծանոթացեք խնդրեմ իմ անպատասխան նամակի հետ՝ հասցեագրված Ձեր պրոտեժեին.

Պատվարժան Նախագահ Ռ.Բ.Ամիրխանյան
Ուրախությամբ իմացա, որ հաջորդ՝ 2012 թվին, Հունաստանում պիտի կայանա «Հայաստան յան մշակույթի օրեր»միջոցառումը:Ուրախությունս կրկնակի էր, քանզի ծնվել եմ Աթենքում..
27.01.11-ին նամակ խնդրանքով դիմեցի Մշակույթի նախարար տիկ. Հ.Պողոսյանին, ոգեշնչեելով նրան, միջոցառումների օրերին հնարավորին դեպքում ներգրավել նաեւ իմ ստեղծա գործություններից,ներկայացնելով նրան իմ հեղինակած մի շարք գործերի անվանումներ՝
(Սոնատներ,Լարային եւ Փողային քառյակներ,Կվինտետներ,Երգչախմբային(նաեւ վոկալ սիմֆոնիկ, նվիրված՝«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ») եւ մասնավորապես Ցեղասպանությանը նվիրված «Սիփանա քաջեր»Կոնցերտ Պոեմը,Փողի եւ նվագախմբի համար(այս գործի մասին քիչ անց):
Խոստովանվեմ, որ նամակիս պատճենները որոշ լրացուցիչ բացատրություններով, եւ ինչ խոսք հորդորանքի նախասպասումով, ուղարկել եմ նաեւ ՀՀ վարչապետին եւ ԱԳ. նախարար Էդ.Նալբանդյանին , քանզի, իմ կարծիքով, մշակույթի օրերին իր հեղինակած գործով Հունաստանում ծնված հայ ստեղծագործողի ներկայությունը թերեւս ունի «յուրահատուկ»բնույթ եւ թերեւս նաեւ նշանակություն…Ստացել եմ մշակ.նախարար տեղակալ Ա.Պողոսյանի 04.03.11պատասխանը, (ի պատասխան վարչապետին հղած նամակիս),որտեղ մասնավորապես ասվում է՝«Հայտնում ենք, որ Ձեր հեղինակած ստեղծագործությունները 2012թ Հունաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերերի շրջանակներում հնչեցնելու նպատակահարմարությունը կքննարկվի ՀՀ մշակույթի նախարարին կից գործող երաժշտարվեստի խորհրդի նիստում՝ վերոնշյալ նախագծի ծրագիրը կազմելիս»: Ցավոք նշված չէր«ոչ օր եւ ոչ էլ ժամ»:Է՛հ…նորություն չէ…
ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ
Հարգելի նախագահ. Այս գործը ՀՊՖՆ-ին է հանձնված 2006 թվին ԱԳ եւ Մշակույթի նախարարության,(«Առավոտ»թերթ,15.04.06 )ինչպես նաեւ Կոմպ.միության(գարնանային փառատոնի շրջանակներում)կողմից: ՀՊՖՆ տնօրինության կողմից ունեմ պաշտոնական նամակ,որտեղ
նշվում է կատարման ստույգ օրը՝ 15.06.07:Թոփչյանն առանց ինձ եւ մենակատար որդուս տեղյակ պահելու,ինքնակամ, նույն 15.06.07ին հրավիրել էր Ֆրանսիաից Վ.Մարտիրոսյանին եւ ԱՄՆ-ից Ա.Տրեգերին,որոնք ելույթ ունեցան անընդհատ երեք ուրբաթ օրեր…:Իմ բողոքի,եւ Բաց նամակներն մնացին անպատասխան թե Թոփչյանի եւ թե մշակույթի նախարարի կող մից:Ցավոք ինձ նեցուկ չեղավ նաեւ կոմպոզիտորների միությունը…Գործին քաջատեղյակ Գեղամ Ղարիբջանյանը նույնպես լռեց…Դրան հաջորդեցին իմ շուրջ եւս 28 նամակները(բոլորը տեղադրված են իմ անձնական կայքում՝«Սիփանա քաջերի խրոնոլոգիան» վերնագրով)
հասցեագրված«այստեղ եւ այնտեղ»՝ մեծից(դե Մեծերին ով պիտի հանձներ) մինչ«փոքր»: Ախր ես օտար էի,               լքող…Գործին տեղյակ են եւ միջամտել են նաեւ Սփյուռքի նախարարութ յունն ու Կաթողիկոսը.«հաշիվ չկա»…Իսկ հիմա ես «համարձակվել» եմ(՞)առաջարկել«Սիփա նա քաջերը»կատարելու Հունաստանում, այո Հունաստանում, որովհետեւ թուրքերը սրի են քաշել նաեւ Պոնտոսի 530 000 հույների:Եւ հույները դա չեն մոռացել:Կնշանակի «Սիփանա քաջերը» արդեն իսկ, ի սկզբանե արժեք պիտի ունենար,  համենայնդեպս,գոնե բարոյական…Իսկ «դատավորնե՞րը».Վերջերս հանրապետության բավական հայտնի, արվեստի մի երատավոր ասաց,-«որքան հասկացա, իրենք(մշակ.նախարարությունը-Ն.Ա.)քո,մ ամուլում եւ համացանցում բաց ու դիպուկ նամակներից, մեղմ ասած, երջանիկ չեն»(մեջբերումս գրավորից է):
Ես քառասունից ավել տպագրված հոդվածներ ունեմ տասից ավելի հայկական եւ երեք… ազերիների թերթ կայքերում:Ի՞նչ եմ գրում եւ ինչու:Գրում եմ իմ գրչակից ընկերների(կենդանի եւ կյանքից հեռացած-Է.Միրզոյան- 85,Գ.Հախինյան -80,Գ.Եղիազարյան -100,Ռ.Պետրոսյան- 80, Օհ.Դուրյան…) մասին, գրում եմ, երբ«օրը ցերեկով»բռնաբարվում» է կոմիտասյան հայ երգը , այդ հարցի մեջ մեղադրելով նախ եւ առաջ մշակույթի նախարարությանը,եւ իշխանավորներին, որոնք այդ («բռնաբարման») հարցում, բավական չէ իրենք իներտ են,նաեւ անտեսում են կոմպոզիտորների միության հնարավոր կանխարգելիչ դերը(Եվրատեսիլ,«Երգ երգոց», հեռուստատեսության էկրաններից թափվող, բայց փող բերող ախտ…):Հասկանում եմ, ոմանց «խաթրներին»կպել եմ (լավ եմ արել-չեմ զղջում.ասում են Ա.Մարտիրոսյանն էլ իմ«դարդից»է փախել Կանադա,«Ազգ»-ում լույս տեսած իմ«Ամոթ է,ամոթ»հոդվածից հետո,ո րտեղ հուշել եմ նրան, թե Հայաստանում ովքեր իրավունք ունեն երգեր գրելու ): Լեզուս սու՞ր է,կծո՞ղ:Այո:Բայց փաստացի: Իսկ վերջերս «Կապիտալ »թերթի հասարակության բաժնում մի այնպիսի կարծիք էի գրել, որ տխրահռչակ Վահրամ Պետրոսյանի ձեռքից «շունը հաց չէր առնի»:Հարգելի պրն Նախագահ, բայց Դուք նույնպես վերջերս«կպաք»վ.պ.-ի «խաթրին»:Անգամ հրապարակավ,բա(ինչ անե՞մ)… Իսկ իմ հասարակական, նամանավանդ քաղաքական հայրենանպաստ բնույթի հոդվածներին մշակույթի նախարարության հարգելի տիկնայք եւ պարոնայք արդյոք տեղյա՞կ են:Համոզված եմ՝ ո՛չ: Իսկ դա իրենց պե՞տք է:Կասկածում եմ: Իսկ Ձեզ, բոլո րիդ հայտնի՞ է արդյոք, թե ինչպես Ձեր խոնարհ ծառան , Հայաստանում Իսրայելի դեսպանին տեղյակ պահելուց, եւ նրա հետ խորհրդակցելուց հետո ինչպես փրկեց,այո,այո փրկեց Հայաստանի պատիվը միջազգային ատյաններում այն բանից հետո,երբ իսրաելյան ռուսալեզու «9+» հեռուստաալիքից կեղտ ու զրպարտանք թափվեց Հայաստանի գլխին(իրանական Տու 154 ինքնաթիռի աղետի առթիվ):Մտեք համացանցանց եւ ռուսերեն գրելով իմ անուն ազգանունը կտեսնեք թե ինչ«շան ջարդ»եմ տալիս իսրայելյան ռուսալեզու թերթերում(կապի ռուսալեզու բոլոր միջոցները գտնվում են Բաքվի հրեաների ձեռքում) եւ կտեսնեք, որ (սկսած«Գոլոս Արմե նիի»ից) քանի կայքերում են տեղադրված իմ հոդվածները:Եւ սրանց գումարած ազերի բոբիկ արձագանքը:Արդյոք գիտե՞ք,թե հայաստանյան քանի թերթեր՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն գրեցին այդ մասին՝ անընդհատ շեշտելով Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միութ յան անդամ Նուբար Ասլանյանի անունը-հարցրեք ԱԳՆ-ից Տիգրան Բալայանին:Ի Հայաստանյան քա՞նի թերթ գրեց իմ «Սիփանա քաջեր»ի կամ«Հրանտ Դինք»ի մասին:Իսկ ազերիները՝ մանրամասն,որ նվիրված է Ցեղասպանության զոհին,եւ որ Պարտիտու րը Պոլսո Պատրիարքարանի միջոցով փոխանցվել է կնոջը՝ Ռաքելին:Իսկ մշակույթի նախարարությունում գիտե՞ն արդյոք,որ հրաժարվել եմ հոնորարից իմ երաժշտության համար, քանզի«ես Հայոց Ցեղասպանության զոհերի հաշվին դրամ չեմ վաստակում»-սա էր իմ պատաս խանը ֆիլմի ռեժիսյոր Հրանտ Հակոբյանին…Սա կարելի է, իսկ քննադատել,այն էլ արդարացի՝ ոչ:Ես բազմիցս քննադատել եմ իշխանություններին նույնպես, հատկապես,երբ ծառերն են տապալվում,(92-ի ձմեռը ցրտից դողալով,այնուամենայնիվ, մեկ ծառ չեմ կտրել), երբ քաղաքա պետը մարդ է ծեծում,երբ «Վեստի»ծրագիրը խոսելով «Սպարտակ»բալետի մասին,«մոռանում» է նշել Արամ Խաչատուրյան անունը,եւ,եւ,եւ :Ես շատ «դժվար«հարցեր եմ տվել «Ազգ»ի ֆորում ներում,ճանաչված պատգամավորներին եւ օլիգարխներին:Ամեն ինչ ,տպագրված է:Ցավոտ է: Հետո՞: Կուզեն վրեժխնդի՞ր լինել:Է՛հ:Ես չեմ ուզում,որ իմ տասնյոթ տարին անց թոռը անընդ հատ ասի«էս չի՞ ձեր Հայաստանը«:Իսկ սա նշանակում է,որ իմ բոլոր հորդորները տուն դառնալու՝ դառնում են անիմաստ:Իսկ հիմա իմ«բախտը»ինձ չսիրողների ձեռքում է..!
.Է՛հ.

Աստված Ձեզ հետ(բոլորիդ)…Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել: 13.03.11(22.03.11)


Կարդացեք նաև