ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ-Ստեղծագործական համառոտ բնութագիր

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆՆուբար Ասլանյանը ծնվել է Հունաստանում, Աթենք քաղաքում 1943 թվին: Ավարտել է Երևանի ( Հայաստան) Կոմիտասի անվան Պետական Կոնսեր վատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ղեկավար Գրիգոր Եղիազարյան (1973թ): Ւսրայելում է 1994թվից: Գործունեությունը կապված է երաժշտության հետ: Նրա ստեղծագործությունները ինքնահաստատված են կատարողական,ուսուցողական և համերգային բնագավառներում: Արտահայտված են նրանք զանազան գործիքային հնչողությամբ և ժանրերում՝ մենանվագի, վոկալ (երգչախմբային), կամերային, փողային և սիմֆոնիկ նվագախմբերի միջոցով: Մոռացված չէ նաեւ երաժշտությունը մանուկների համար: Ն. Ասլանյանին բնորոշ է նաև «ծրագրային» երաժշտությունը: Այն հետևանքն է մեզ շրջապատող իրադարձությունների և երևույթների.օրինակ՝«Նա գնաց» -երգ Իցխակ Ռաբինի հիշատակին(1995), Սոնատ մենանվագ թավջութակի համար «ԷՆՏԵԲԲԵ-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին (1996),«ԴԻՄՈՒՄ»՝ մենանվագ Ալտի համար,նվիրված լիբանանյան երկրորդ պատերազի անմեղ զոհերի հիշատակին(2006), ԿԱՆՏԱՏ «a cappella» խառը երգչախմբի համար «ԲԵՐՔԻ ՏՈՆ» (1982), նո.2 ԼԱՐԱ ՅԻՆ ՔԱՌՅԱԿ (1971-2001) նվիրված ծնողների՝ Աբրահամ եւ Եսթեր Ասլանյանների հիշատակին, ԿՈՆՑԵՐՏԻՆ Շեփորի և Լարային նվագախմբի համար (1977) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող) , «ՔԱՅԼԵՐԳ –ՊՈԵՄ» Փող. Նվագախմբի համար նվիրված տեռորի դեմ մարտնչողներին(2000),«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»՝ գրված(1990)խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար,նվիրված արցախյան ազատամարտիկներին, եւ այլն…. Երբեմն կոմպոզիտորը իր ծրագրային ստեղծագործություններում օգտագործում է ժողովրդական երգեր-մեղեդիներ, որոնց բնույթը , խորությունն ու բովանդակությունը համընկնում են գրված ստեղծագործության հետ՝«ակտուալ» են : Եվ այս ներդիր մեղեդիների մշակումները ներդաշնակ են 20-րդ դարի երաժշտական ոգուն: Համոզիչ օրինակներ՝ Նո.3 Լարային ՔԱՌՅԱԿԸ(1996),«ՀԱՅԱՍՏԱՆ 1988-19993» և Դաշնամուրի ՍՈՆԱՏԸ (1993)-որոնք արձագանքն են 1988թվի աղետալի երկրաշարժի և հետ «վերակառուցման»( perestroika) ժամանակաշրջանի: Կամ էլ ՍՈՆԱՏԸ Ֆլեյտայի եւ Հոբոյի համար «Քելե լաօ, քելե էրթանք մըր էրկիր» նվիրված Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին(1977),«ՍԱՐԵՐՈւՄ» Սյուիտը՝ Փայտյա փողայինների եւ դաշնամուրի համար (2001),նվիրված Իսրայելում Հայաստանի Պատվո Հյուպատոս պ-րն Ցոլակ Մոմջյանին ,նաեւ Քայլերգ-Պոեմ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» փող. Նվագախմբի համար (1965)-նվիրված 1915 թվին Թուրքիայում Հայերի Ցեղասպանության Զոհերի Հիշատակին,«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Փողի եւ նվագախմբի համար գրված Կոնցերտ պոեմը նվիրված Ցեղասպանության 90 ամյակին,փայտյա փողային քառյակի համար գրված«Պոեմ Էլեգիա» Հրանտ Դինքի հիշատակին(2007)… Նուբար Ասլանյանին բոլորից շատ հոգեհարազատ են կոմպոզիտորներ ԲԵԹՀՈՎԵՆԸ, ՄԱԼԵՐԸ, ՇՈՍՏԱԿՈՎԻՉԸ եւ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ: Ն. Ասլանյանը բնակվում է իր ընտանիքով Հայֆայում, « SEPTIMA» երաժշտական ընկերության ակտիվիստ է եւ նպաստում է իսրայելյան երաժշտության առաջընթացին: Նրա ստեղծագործությունները հնչել են՝ ԱՄՆ-ում, Կանադա, Հարավսլավիա,Հունաստան, Բուլղարիա,Շվեդիա,Հարավ.Կորեա(ACL 9) Գերմանիա,նախկին ԽՍՀՄ,Իսրայել,Հայաստան եւ այլն:

noubar@012.net.il

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք Իսրայելի Կոմպոզիտորների Միության պաշտոնական կայք՝


Կարդացեք նաև