Բրնձով և սունկով տոլմա

տոլմաԲաղադրիչներ. 300 գ բրինձ կամ բլղուր (վերջինս ավելի դիետիկ է), 400 գ թարմ սունկ, ցանկալի է` շամպինիոն, 2 կանաչ սոխ, 1 գլուխ կաղամբ, աղ, օրեգանո, 2 բաժակ բրնձի եփուկ, 2 բաժակ ջուր, 50 մլ ձիթապտղի յուղ,  1 կիտրոնի հյութ

Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելով ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ,  1  բաժակ ջուր: 15-20 րոպե եփել:
Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջ կիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելը հեշտ լինի:Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենք փաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ և փաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Դոլմաները այնպես շարել, որ փաթաթած կողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն: Վրան 1-ական բաժակ բրնձի եփուկ  և ջուր լցնել:
Դոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդ կրակով:

armmenu.com


Կարդացեք նաև