Արթուր Մեսչյան. “Ահա և վերջ…”

Արթուր Մեսչյան, Ահա և վերջԱհա եւ վերջ…
Վերջ հարաժամ եվ հարատև,
Իբրև վերջին փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ…
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ու՞մ ենք հավատում,
Ու՞ր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք:
Ահա եվ վերջ…
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում,
Որ խամաճիկն է ամբոխի:
Երգն այն նետն է ազատության
Ու նիզակը՝ առասպելի:
Բել ոսոխին Հայկը հաղթեց…
Կամ հակառակը՝ երևի՞…
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն…
Ահա եվ վերջ…
Հայկը պարտվեց ոսոխ Բելին…
Ահա եվ վերջ…
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու՞ չի ավարտվում:
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոքու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ…
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ու՞մ ենք հավատում,
Ու՞ր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք:
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին…
Ահա եվ վերջ…
Հայկը պարտվեց ոսոխ Բելին… arturmeschian.com


Կարդացեք նաև