Նախագիծ, որ ցնցեց ու համախմբեց ՀԿ-ներին

2009 թվականն ինչպես ողջ երկրի քաղաքական, սոցիալ – տնտեսական, մշակութային կյանքում` ամենատարբեր ուղղություն – վեկտորներով լուրջ փոփոխություներ, այնպես էլ ՀՀ – ի հասարակական կազմակերպությունների` ՀԿ – ի աշխարհում էական զարգացումներ արձանագրեց: Իսկ տարեվերջին ՀԿ – պետության հարաբերություններում մեծ ցնցում եղավ. ասպարեզ իջավ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված և 2009 թվականի սեպտեմբերի 23 – ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը /տես` էջ 5/: Նախագիծն ասպարեզ իջավ, ՀԿ – ները մի պահ հապաղելով` փորձեցին հասկանալ կատարվածը, կատարվածի ենթատեքստում դրդառիթներ ու սեփական…հապաղումներ փնտրեցին, եզրահանգումների եկան ու նախ իրենք իրենց, հետո միմյանց հարցեր ուղղեցին: Հետո միացան ՀԿ – ներ` ձայներ ու կամքեր, հետո քննարկումներ, բանավեճեր եղան, միասնական ու միակամ ձայնն ուղղվեց տարբեր պետական, հասարակական ու ոչ պետական կառույցներ, սկսվեց տարակարծություն – մեկնությունների հեղեղը. ԱԺ, կառավարություն, նախարարություն, Վարչապետ ու Նախագահ, Հանրային խորհրդի ու ԵԱՀԿ – ի փորձագիտական հանձնախմբի եզրակացություններ: Եվ այս ամեն` ուղղակի ու անուղղակի ներգրավումների հիմքում, նախագծի հետ կանչման, հանրային լսարանի մասնակցությամբ քննարկման – լրամշակման, լուրջ վերանայումների պահանջն էր` քաղաքացիական հասարակության կառույցները հասարակական…ձևաչափում, պետության հետ ճիշտ, միջազգայնորեն ընդունելի հարաբերակցության մեջ պահելու խնդիր – մտահոգությամբ:

Նախագիծը դեռ ասպարեզում է, որի մասին պատմող նյութերն էլ այս համարի առանցքում են:

"ԿԱՄՔ+" թերթ


Կարդացեք նաև