«Չէին սպասումը»… նեղացրեց

Չէին սպասում, ՍուրենԻնքս ինձ համար հրաման էի իջեցրել՝ երկու օր գոնե համակարգչի առջև չնստել: Բայց… քիչ առաջ Հ2-ով «Չէին սպասումն» էր, որի դեպքում, սովորաբար, ալիքը չեմ թերթում: Սուրենենք հյուր էին Լիբանանում՝ Կարպիս անունով մի՝ բավականին խելամիտ ու կոռեկտ պլաստիկ վիրաբույժի օջախում: Հաճելի տուն էր, կոկիկ մթնոլորտ, բայց զրույցը շա՜տ էր… հայավարի… Հարցեր՝ դրսից եկած հայերի նկատմամբ հայաստանյան հայերի… ոչ բարեհաճ վերաբերմունքի, լիբանանյան ուսման վարձերի մասին, միջին բարեկեցության համար անհրաժեշտ դրամագլխի մասին… Պարոն Կարպիսը… սպառիչ պատասխաններ տվեց, իհարկե, արանքում հիշեցնելով, որ ֆրանսիացին, օրինակ, նման հարցի չէր պատասխանի…

Սրանք՝ դեռ ոչինչ… Հրաժեշտին Սուրենը չմոռացավ հարցնել նրանց բարենորոգ բնակարանի մոտավոր գնի մասին: Պարոն Կարպիսը թվեր վկայակոչեց…

Հարգելինե՛րս, այնքա՜ն ուրիշ թեմաների շուրջ կարելի էր  զրուցել՝ օգտվելով այդօրինակ զրուցակից ունենալու հնարավորությունից…

Եվ՝ ամենակարևորը. արժեր չմոռանալ՝ նրանք… դրսո՛ւմ են ապրում…

Հիշենք «Մի վնասի՛ր»-ը…

Մտահոգությամբ՝ Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև