Գեները պիտի ներսից… ապտակեն

Աստված, աղոթքՕր օրի համոզումս է՛լ կարմիրով է ընդգծվում. դաստիարակությունը գեների արտոնումով է…
Օրինակ, եթե մարդը դեպ քեզ մեջքով է նստում, չնայած դեմքով նստելն հենց իրեն, թեկուզ, ֆիզիկապես ավելի հարմար է, դա ասելով չէ. գեները նրան պիտի ներսից… ապտակեն, աչք ու ունքով… հասկացնեն, թե չէ՝ հա՛ ասա, ասա՛, օրինակդ դասագիրք դարձրու…
Ու թե Տերն էն գլխից է հոգացել, որ գեներդ դաստիարակություն արտոնեն, մի զլացիր ու հաճախ գոհությամբ շշնջա՝ «Փառաբանությունս, Տե՛ր իմ»…
Լենա Հովսեփյան

Կարդացեք նաև