Դրոշակները վաղուց հոգնեցրել են

կամք, դրոշակ, հաղթանակԺամանա՞կը, կյանքի ալեբախումնե՞րը, թե՞ եռաչափից դուրս գտնվելս ինձ անվերջ դիմահարում են մի հարցի. կամքի պի՞նդն է լավ, թե՞ փափուկը, դոնդո՞ղն է լավ, թե՞… Երկրորդ կեսդարիս ընթացքին էլի չունեմ պատասխան, բայց մի բան հաստատ գիտեմ՝ իմը ամորֆ է, ամո՛րֆ է, որ չդխկա, որ չրխկոցով չկոտրվի, ամորֆ է, որ ավել ուշադրություն չմագնիսի, ամորֆ է, որ ուրիշներին ավել անհանգստություն չպատճառի…

Իմ ամորֆը միատարր չէ. այն լրում են բանականությունս ու սերումս…

Եվ՝ «Մի՛ վնասիր»-ը…

Եվ՝ կամքից դրոշակացու չձևելը…

Դրոշակները վաղուց հոգնեցրել են…

Իմ դրոշակը բնությամբ ընծայվածն է՝ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ալիքվող…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև