՛՛Կե՛ր յըղեղեն, պե՛ր հըրեղեն՛՛…

Հարսիկը, սերիալներԵվ՝ իմ հետընտրական… աքսիոմը: Ասեմ՝ ի՛մ.  ՛՛Ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը մե՛ղք է՛՛… Մեր տատերը, դեռևս հղի կնոջ համար, երիցս հաստատագրված հորդոր ունեին՝ ՛՛Կե՛ր յըղեղեն, պե՛ր հըրեղեն՛՛…

Դա՝ հիմնականում ծնվելիք երեխայի ֆիզիկական ամրության մասին էր, որից երևի ետ չպիտի մնար մտավոր ամրությունը…

Հիմա՝ ի՞նչ ենք մենք հրամցնում վաղուց արդեն լույս աշխարհ եկած մեր ժողովրդին, որ նա մտքի ճառագում ունենա ու … ԱՊԱՀՈՎ վայրէջքուղի ընտրի…

Ի՞նչ. հայկական սերիալաա՞ղբ, որն անգամ հեռուստաալիքները… թերթելիս իր բառաֆոնդով ու հեղվող արյունով նողկանք է առաջացնում, ՛՛Հարսիկ՛՛ և հարսիկանման հնդկական… ցունամինե՞ր, անհոգի, գերախմախ մուլտֆիլմե՞ր…

Ո՞ւր ենք հասնելու այսպես…

Դեռ ասում են՝ կա՛ դրա պահանջարկը…

Ո՞վ ձևավորեց այն…

Ո՞վ է ճամփա տալիս՝ կանա՛չ լույս վառում…

Թե չէ ասենք՝ ժողովուրդը ձեռք մեկնեց ու վերցրեց այդ… ՛՛ընտրաընծա՞ն՛՛, ինչո՞ւ…

Բա ի՞նչ պիտի աներ, մեր ո՞ր ձևավորած արժեքի ետևից գնար՝ էն էլ ոչ կուշտ փորով…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև