Իմ՝ քսանմեկերորդարյա… շաղվածքը…

Նկարչության մեջ ուժերիս փորձարկումը երբեք դպրոցական կամ ուսանողական տարիների պատի թերթերի… մանրաշտրիխներից այն կողմ չի անցել… Բայց մեր օրերում, այս օրերին և՝ չօրերին, ես այնպե՜ս ուզում եմ աբստրակտ… խը՜զ-բը՜- զե՜լ… Խզբզել մեր կյանքի դիմանկարը. աչքերը տանել-դնել բռան մեջ, բուռը քնքշանքից դեղնահարել, սիրտը աչքերի բաց խոռոչ տանել ու այնտեղից բանական ու սթափ կայծե՜ր վտակել, հոգու հյուսվածքների միջով ջլեր տանել՝ ա՜մ-րա՜ց-նե՜լ, տանել-դնել ուղեղի բա՜ց՝ քամհար … տանիքում, կյանքատանը դինամիկ թրթիռներ ընծայել, որ ՆՈՐԻ՝ սաղմի պատրանքը մնա՜…

Իսկ ե՞ս…

Ես գրկեմ իմ քսանմեկերորդարյա շաղվածքս ու ծեփաշտրիխներով նշխարեմ…

Կտավիս անունը մեկեն փոխվեց՝ «Ջիգ»…

Սրտիս ապաստանած ակնախորշերիցս հավատիս ձյունը տեղաց…

Դեղնահարածս ափս համբուրեց իրեն պահ տրված աչքերիս…

Մի վարդագո՛ւյն շա՜րֆ ուսեց…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև