էն նախշուն կյանքի համն ու լյազաթը տարա՜վ, պյաշավը յեր ածեց…

Մտածում եմ՝ էս facebook-ի փոխարեն ժամանակը… յետ քինար, մեր հըրեվան, տըղըցի Ազուց փիլիքինների քարին ղըբած պըռըվնին ու ջահիլ հարթները էլի նստած ինեյին, էլի տական-կըլխան զուրուց ընեյին, սան-նան յենդան յիշեյին, ուրուր բիշտի տալավ քիսի-փիսի ընեյին, օնքրնին ծիքեյին, էլի ծիմըռվա հետի կընանչի՝ սավզի, սամիթ հընդրեյին, էլի ճիրալի զոխերը շըպրտեյին մեզ, մենք օդումը չանթեյինք, քըչըվեյինք-հարցերը լուծեյինք… Ուրանք էլի տական-կըլխան խուսային, մենք էլ ղաթումը… քաղվածք ընեյինք…

Հետո խոխոցան մընը ասեր՝ հը՞, կընդըմըհակի չը՞խաղանենք…

տարազ, ԳորիսՊիրեր կենդն ու մըհակը, սկսվեր՝ «Անը՛ն թա՛կ-թա՛կ-թա՛կ, իշի՛ն թա՛կ-թա՛կ-թա՛կ, ուչ ադա՛մ-ադա՛մ- ադա՛մ, չամչի բադա՛մ-բադա՛մ-բադա՛մ»-ը ու պատար հետո մընը նափասը պըհիլավ, կենդը ծերքին պենդ պահած ու պացուր զըռռալավ՝ «Ժա՛-ժա՛-պա՛-պա՛ հում կա՛ր-տո՛շ-կա՛ ե՜-փած լոբի՜ նա՜-կո՜ւ-լի՜՜՜…», ծիլի կըտրած քինար դիբա Իսկուհուց տանը ղոլը… Շտեղ վեր նափասը հերիք չաներ, կաղներ, վեր զըռռըցնողն էլի տեղան, կենդին մըհակավը նորից պենդ ծեփեր, վեր նա շարունակեր զըռռալը՝ մինչ ավել՝ հաղթած աչոկների պըրծընիլը… Հի՜նչ թըմաշա պան էր… Մենք էլ յընդըրներան՝ ղարաղուզունի ճըտերի նման, վազ տայինք, ղաթումը յեր ինգեյինք, ծընգնընիս ա արմունգնիս քիչիլեր ու էլի վա՜զ տայինք…

Թա չէ՝ հա՜յ սմայլիկ, հա՜յ ստատուս, հա՜յ փլանքյաս…

Ասած ըսողի՝ Սերո Խանզադյանի (մի առիթով հրապարակավ ասած), մեր քյուչի համ-լյազաթը պըրանի (ներողություն  արտահայտությանս՝ ուրիշի ուղղակի խոսք է՝ տեղայնացրի) ծեր facebook-ը, վեր էն նախշուն կյանքի համն ու լյազաթը տարա՜վ, պյաշավը յեր ածեց, մարթկանց ղըթերումը փանջարա տիրավ… Էն՝ ուրուր բիշտի տալավ,  ջընաղը ջընաղին փահլու տալավ, ծոնգնը յերհատ ընիլավ զուրուցը պըրծա՜վ…

Լափ ջանա յեկած ըսեցի չէ՞…

Հա, հինչ ա՝ էն դուր նըմանի կայտառ ժողովուրթը տառան պընգըլագետնի…

(Տեքստս գրական հայերենի տիրույթ չի՜ մտնում… Սը՜մախեխտ կինի…)

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև