Ուրեմն՝ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ եմ…

Պատահե՞լ է, որ մարդ մի («մը»-ն ասելիքս հեգնանքի ժանր կտաներ, իսկ այն լո՛ւրջ մտորում է), տարիների հետ, դառնա քո… խալը… Ու՝ աչքիդ ամենամե՛րձ հորիզոնում… Դառնա՛, երբ այդ տեղին հավակնելու բարոյական ո՛չ մի անցաթուղթ չուներ, նրանով զիգզագված հորիզոնդ էլ, մե՛ղմ ասած, ցնծության մեջ չէ… Բայց՝ դառել-թառե՛լ է… Ու դու, ոգիդ ամորձատելու հաշվին, խնդրում ես հորիզոնիդ, որ նա էլ համարի, թե իբր խալն այդ քո դեմքի երկրաչափության թերատը լրելո՛ւ համար է, թե իբր խալն այդ հայացքիդ հավասարակշռությունը չխոտորելո՛ւ համար է, թե իբր խալն այդ աչքիդ՝… աչքը ուրիշով զմայլվելը կանխելո՛ւ համար է…

Բժշկությունը ահազանգներ ունի խալի… գործերին չմիջամտելու մասին, և, էլի ավա՜ղ, Դաստիարակությո՛ւնդ էլ… ոսկե մեդալակիր է…

Եվ հետո էլ՝ դու գիտես, որ փորձարկումների էներգետիկ Տիտանը սիրում է իր «Համբերության պտուղները» ձեռնարկը քո՛ օրինակով պսակել…

Բայց հետաքրքիրն այն է, որ դու էլ, չնայած լաբիրինթային ընդվզումներիդ, դեմ չես… խալի տեղակայմանը. գուցե նրա՝ անայլընտրանք տեղակայումն իրեն ավելի մեծ՝ կրճտալե՛ն անհարմարություն է պատճառում…

Անտես… բոնուսներովդ չես պարծենում, բայց աշխարհի կլոր լինելու մեջ կասկածներդ այլևս փարատվա՛ծ են…

Է՜լ փառաբանեմ Երկնավորին. թե այսքան փի՛քր արի, ուրեմն՝ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻ՛Ռ եմ…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև