… Ոչ թե լրատվամիջոց, այլ «տեսակի պատի թերթ»

դեղին մամուլ, զրպարտությունԺողովո՛ւրդ, ի վերջո հասկանանք, որ լրագրությունը հե՜չ կապ չունի բզբզոցների, տանը թախտին նստած «միտք» ու «տեսակետ» ծեփելու, քնած մարդու տակ կրակ վառելու, անորոշ, անկապ, թեական վկայակոչումների, մեծ հաշվով՝ անդեմ ու ապակողմնորոշելուն միտված ախմախությունների հետ… Եթե անգամ դա ապրուստի միջոց է ու, կարծում եմ՝ ոչ վատ, ու ներսի… պղտորությանը ելք տալու միջոց, մե՛կ է, նողկալի լինելու չափ, տհաճ է…

Ի վերջո ձեր անունը տարիներ առաջ հաստատ սրտի թրթիռով են դրել և ոչ նրա համար, որ այն կարդալուց կամ տեսնելուց ասեն՝ ես քո…

Թո՛ղ ներեն ընթերցողներս  ինձավարի չլինելուս համար…

Իմ… «անորոշությունը» չանթողներ կլինեն…

Հուսամ՝ կմտածեն իրենց ո՛չ նվազ մտավոր ռեսուրսը այլ ռելսեր տեղափոխելու մասին:

Չնայած կասկածում եմ, որ դա արյամբ արտոնված լինի:

Կամ գոնե համացանցային ոչ թե լրատվամիջոց, այլ  «տեսակի պատի թերթ»/հա՛, անունը  հենց էդպես էլ դնեն/ ծեփեն ու իրենց… բախչում անեն իրենց մտքին եկածը…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև