Պահի՛ր միջօրեականդ…

Ընտանիքը ո՛չ միայն արժեհամակարգ է, այլև արժեհամակարգերի նորովի՝ թարմացվող տեղայնացում կամ արձակում, հարմարեցում կամ ընդվզում, ընդունում կամ մերժում ու էստաֆետային նոր փոխանցում կամ կոշտ խզում… Բայց այս… կարճ ճանապարհը ողջ կյանքդ է՝  ծնվածդ օրից սկսած, և այդ… կարճ ճանապարհին տարբեր սերման ու… բանական արյան տարբեր թանձրույթով անձ ու անհատներ են՝ բազում տեսանելի ու քողարկվող շահ ու նկրտումներով, նվիրումներով ու նետած ձեռնոցներով, համբերություններով ու դրանց այլևս լռված քարկապերով, սանդղակներով ու դրանց  դիմանալ-չընկրկելով, խնայելով ու դրա դիմաց չխնայումների դրխկոցներով, հետահայացի՝ սրբագրելու կամ չսրբագրելու հաստատ որոշումով՝ այլընտրանքի գիտակցմամբ կամ այդ գիտակցման մերժմամբ…

Ընտանիքը քո Մոլորակն է՝ բնության նույն օրենքների բնավ էլ ո՛չ մանրակերտով…

Մի տարբերությամբ՝ առանցքներ են բոլո՛րը, միջօրեականներն էլ նետվում են ըստ… շահի:

Խնդիրը քո միջօրեականի… տարաժամ ու անհարկի ընծայելն է. նրանից… շա՜տ լավ թոկ են մոգոնում…

Ա՛յ այստեղից էլ կենդանակերպի նոր… կերպդ այլևս մեկն է՝ ուրի՜շը…

Ու սա ընտանիքի ֆորս-մաժորը չէ. սա կյանքի անգրել օրե՛նքն է…

Պահի՛ր միջօրեականդ, մե՛կ է, այն էլի որպես սպեղանի ես… նշխար-նշխար մասնահանելու…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև