Եղիշեից սովորեք՝ որքա՜ն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ էր, որքա՜ն ՏՂԱ էր, որքա՜ն ՉԱՓԻ մեջ էր…

x factor, Եղիշե, ՇուշանիկՍոսկալի է, երբ մարդուս մեջ իսպառ բացակայում է տարրական, մի պուտ թեկուզ հարգանքն առ իր նմանը, առ մեկ այլ հողեղենը… Իսկական Դրախտիկ գյուղից  X Factor մրցույթի ներկայացած երիտասարդը՝ Եղիշեն, իր դրախտային զուսպ անվրդովությամբ … առիթ տվեց, որ, մեղմ ասած, ո՛չ… դրախտիկ քաղաքային գաղջ մթնոլորտում մարդիկ իրար միս ու ոսկոր (դաստիարակությունս հորդորում է… չընդարձակվել) կրծեն՝ մոռանալով … կրծումի նյութին… Ասելիքը բանի նման ասեք, ասելիքը մաղձ մի դարձրե՛ք,  մի՛ շիթեք՝ մոռանալով բուն …նյութը…

Տո՛ տնաշեններ, կենտրոնացե՛ք, հավաքե՛ք ձեզ, ի՜նչ մի բզկտել եք բզկտում միմյանց՝ մարմնի մաս-մասսաներից մինչ… սեռական ենթադրյալ հարթություններ…

Ազնիվ խոսք, ամոթ է շատ, պարզապես ամեն տողի հեղինակ՝ անկախ ցունամիանալու դրդառիթից, իր դիմագծի  մանրաշտրիխներով է ներկայանում, իր կարողությունների ու… ամենաբազմազան ցանկությունների կատար կամ անկատար սպեկտորն ու սեգմենտն  է ներկայացնում…

Եվ՝ դուք՝ կայքեր, բլոգերներ, լրատվամիջոցիկներ, ո՞նց եք հանդուրժում, որ ձեր էջերը, հազար կներեք, զուգարանի տեղ օգտագործվեն…

Մի բան  գոնե մի քիչ երկյուղածությամբ հիշեք՝ համացանցն այսօր հասու է ձեր իսկ երեխաներին էլ…

Եղիշեից սովորեք՝ որքա՜ն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ էր, որքա՜ն ՏՂԱ էր, որքա՜ն ՉԱՓԻ մեջ էր…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև